«Հիմա ռուսներն էլ են զարմացած, եթե Սերժին հանեն, կարող է ռուսական զորք էլ մտցնեն Հայաստան»․ Ռուբեն Հախվերդյան

Լուրեր

14.10.2026 | 19:03
Նախկին ՀՀԿ-ականներ, դաշինքներ՝ ՔՊ-ի հետ, թույլ մրցակցություն․ ի՞նչ սպասել Գեղարքունիքի ՏԻՄ ընտրություններից
14.10.2026 | 18:50
Վթարային ջրանջատում՝ Հրազդան քաղաքում
14.10.2026 | 18:32
Ուկրաինայի 3-րդ բանակային կորպուսը հայտնել է Լիմանի մոտ նոր հաջողությունների մասին
14.10.2026 | 18:19
Հայաստանում նախատեսվում է խստացնել քաղաքացիության ստացման պայմանները և վերափոխել միգրացիոն կառավարման համակարգը
14.10.2026 | 18:10
ՀԷՑ-ի հարցով առաջիկայում Կառավարության որոշում է սպասվում // ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա․ ԼՈՒՐԵՐ
14.10.2026 | 18:05
Աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոն Երևանում է
14.10.2026 | 17:56
Իմ մուտքը ՌԴ արգելված է, թույլ չտվեցին մեկնել. Լուսինե Բադալյան
14.10.2026 | 17:52
Դատարանը պարտավորեցրել է Հակակոռուպցիոն կոմիտեին վարույթ նախաձեռնել Կույրերի միավորման գույքերի վերաբերյալ հաղորդման հիման վրա
14.10.2026 | 17:42
Պրեմիում տաքսի ծառայության անվան տակ քաղաքացիներից 8,5 մլն դրամ են հափշտակել․ ՊԵԿ-ը խարդախության դեպք է բացահայտել
14.10.2026 | 17:31
Հայաստանի լրագրողների ֆուտբոլի հավաքականը՝ Կոտե Մախարաձեի 100-ամյակին նվիրված հուշամրցաշարի հաղթող
14.10.2026 | 17:20
OpenAI-ի գրասենյակում գաղտնալսող սարք է հայտնաբերվել․ ՀԴԲ-ն հետաքննություն է իրականացնում
Ֆակտոր, մրցանակ
14.10.2026 | 17:10
Factor TV-ն ստացել է Free Media Award 2026 միջազգային մրցանակը
14.10.2026 | 17:03
Իսրայելի նախագահն Ադրբեջան է ժամանել
14.10.2026 | 16:52
Կարապետյանը սխալվում է․ ռեստորանի առկայությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Նորավանքի հայտը մերժելու հիմք չէ
14.10.2026 | 16:40
ՀՀ-ն Կանադայում ռազմական կցորդ կունենա
Բոլորը

Factor.am-ը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի առաջնորդած շարժման մասին զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։

-Պարոն Հախվերդյան, ինքներդ մասնակցում եք բողոքի ցույցերին։ Հետաքրքիր է՝ որքանո՞վ եք ոգևորված այս շարժումով։ Ի՞նչ հույսեր եք կապում հատկապես շարժման կորիզ հանդիսացող երիտասարդների հետ։

-Դե մեր տարիքն անցել է, բայց, իհարկե, նրանցով ոգևորված եմ, որովհետև երիտասարդները հասկացան, որ այս երկրում ապագա չունեն։ Նրանք դուրս եկան «ուսխորհրդային» մակարդակից։

-Ոստիկանների պահվածքի մասին ի՞նչ կասեք։ Նրանց մեջ, ինչպես տեսնում ենք, կան հակասական տեսակներ՝ բռնություն կիրառողներից մինչև ցուցարարի գրկախառնությունից լացողներ։

-Ես նկատում եմ, որ ոստիկաններն իրենք էլ չեն սիրում այս իշխանություններին։ Իբր նրանց ստացած փողն ի՞նչ է։ Իսկ այն, որ ցուցարարների գրկախառնությունից երջանկության արցունքներ են հայտնվել նրանցից ոմանց աչքերին, դա արդեն բարոյական հաղթանակ է։

-Երեկ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ շարժման մասնակիցների թիվը փոքր է։ Ի՞նչ կասեք։

-Նա անընդհատ ստում է, հետն էլ կարծում է, թե ժողովուրդը հիմար է, չի հասկանում։ Սուտլիկ Սերժն է էլի։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ պայքարը համակարգի դեմ է։ Թե չէ Սերժին հանեցին, Մերժին կարող են դնել։ Ամբողջ հարցն այն է, որ Սերժ Սարգսյանին էլ, Ռոբերտ Քոչարյանին էլ ռուսական հատուկ ծառայություններն են բերել այստեղ։ Հիմա ռուսներն էլ են զարմացած, ավելին՝ եթե Սերժին հանեն, կարող է ռուսական զորք էլ մտցնեն Հայաստան։

-Շատերին կհետաքրքրի՝ Նիկոլ Փաշինյանի կերպարի մասին ի՞նչ կարծիք ունեք։

-Նա ինչ ասում է՝ ճիշտ է ասում, բայց դա արմատը չի, արմատը ռուսն է։ Օրինակ՝ ես տեսնում եմ, որ շարժման մասնակիցների ձեռքին պլակատներ կան, որոնց վրա Սերժ Սարգսյանն է պատկերված, վրան գիծ քաշած։ Բայց մի անգամ չտեսա՝ Պուտինի նկարի վրա գիծ քաշեին։ Նախկինում կար ցար, որն ուներ նամեստնիկներ։ Հիմա ցարը Պուտինն է, նամեստնիկն էլ՝ Սերժ Սարգսյանը։ Այսքանը։ Էլ ասելիք չունեմ։

Աննա Բաբաջանյան