Սպանություն Շենգավիթում. կասկածյալը ձերբակալվել է

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ձեռնարկված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նախօրեին Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում տեղի ունեցած սպանության դեպքը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Նախնական տեղեկություններով՝ 2022թ.փտրվարի 11-ին՝ ժամը 18:35-ին, շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Եղբայրության փողոցի բնակարաններից մեկում կրծքավանդակի ծակած թափանցող վերքով հայտնաբերվել է տղամարդու դիակ:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը և նշված բնակարանի հյուրասենյակի բազմոցի վրա հայտնաբերել նույն բնակարանի` 1962թ. ծնված բնակչի դին՝ կրծքավանդակի ձախ հատվածում կտրած-ծակած վերքով, և դանակ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում սպնություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 1999թ. ծնված երիտասարդ և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատահետքաբանական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ, առգրավվել են տոժողի և կասկածյալի հագին դեպքի պահին եղած հագուստները, վերցվել են փորձանմուշներ:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տղամարդու՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու բոլոր հանգամանքները, շարժառիթը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ: