Թուրքիայում հնարավոր է ևս 3 ամսով երկարաձգվի արտակարգ դրությունը

Լուրեր

12.10.2026 | 23:18
Գազամատակարարման դադարեցումներ՝ Հայաստանի մի շարք հասցեներում
12.10.2026 | 22:59
Հայտնաբերվել է 505 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
12.10.2026 | 22:45
ԵՄ-ն Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կալլաս
12.10.2026 | 22:36
Քննարկվել են Հայաստանի Կարմիր խաչի և Իրանի Կարմիր մահիկի ընկերությունների միջև համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 22:23
ՆԱՏՕ-ի գլխավոր հրամանատարը ներկայացրել է ՌԴ-ի հնարավոր հարձակման դեպքում ծրագիրը՝ Կալինինգրադին ու Պետերբուրգին հարվածներով
12.10.2026 | 22:10
ԵՄ-ն հստակեցրել է իր դիրքորոշումը երևանյան COP17-ի համար
12.10.2026 | 21:58
Արարատ Միրզոյանն ու Ռադոսլավ Սիկորսկին քննարկել են Հայաստանի և Լեհաստանի համագործակցության խորացման հարցեր
12.10.2026 | 21:44
Ղրղզստանը, Ուզբեկստանը, Թուրքմենստանը, Ադրբեջանը, Վրաստանը և Թուրքիան CASCA+ միջազգային տրանսպորտային միջանցքի արձանագրություն են ստորագրել
12.10.2026 | 21:29
Թեհրանն անվտանգության համաձայնագիր է առաջարկում․ Ալիևն ընդունել է Իրանի ներքին գործերի նախարարին
12.10.2026 | 21:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
12.10.2026 | 21:00
Այլընտրանք չկա ՌԴ-ի հետ ատոմակայանի կառուցմանը․ ի՞նչ եք առաջարկում՝ չունենա՞նք ատոմական․ Էդմոն Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:56
Լարված իրավիճակ՝ Շինարարների փողոցում. քաղաքապետարանից ժամանել են կրպակները քանդելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:44
Նախագահ Վահագն Խաչատուրյանը օրենք է ստորագրել
12.10.2026 | 20:30
Վճարովի արձակուրդ՝ նորածնի հոր համար․ իրավունք, որի մասին շատերը չգիտեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 20:16
Արենիում 0.12 հա հողամասի աճուրդն անվավեր է ճանաչվել․ համայնքին կփոխհատուցվի 385 հազար դրամ
Բոլորը

Թուրքիայում գումարվել է  Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան։ Նիստին մասնակցել են Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բեքիր Բոզդաղը, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Հուլուսի Աքարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ. փոխանցում է ermenihaber-ը:

Նիստից հետո հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ Թուրքիան անընդունելի է համարում քիմիական զենքի կիրառումը Սիրիայում։ Միաժամանակ հույս է հայտնվել, որ դաշնակից երկրները կաջակցեն Թուրքիայի ռազմական գործողություններին Սիրիայում:

Նիստի ժամանակ մասնակիցները  եկել են այն եզրակացության որ Թուրքիայում գործող արտակարգ դրությունը պետք է նորից երկարաձգվի 3 ամսով։ Առաջարկը մեջլիսի քննարկմանը կներկայացվի ապրիլի 18-ին՝ արտակարգ դրության ժամկետը լրանալուց մեկ օր առաջ:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի հետևանքով Թուրքիայում 272 քաղաքացի էր զոհվել, 2.194-ը՝ վիրավորվել: Օրեր անց՝ հուլիսի 21-ին, երկրում հայտարարվեց եռամսյա արտակարգ դրություն, որն արդեն 6 անգամ երկարաձգվել է: Արտակարգ դրության ընթացքում ողջ երկրով մեկ տեղի են ունեցել զանգվածային ձերբակալություններ, փակվել են բազմաթիվ ընդդիմադիր թերթեր ու հեռուստաալիքներ, հեղաշրջման կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենի ղեկավարած գյուլենական համայնքի հետ կապեր ունենալու մեղադրանքով տասնյակ հազարավոր պետական ծառայողներ հեռացվել են աշխատանքից: