Թուրքիայում էլեկտրաէներգիայի գների բարձրացումն ավելի է ճնշում թուրքերին՝ մեծացնելով սոցիալական լարվածությունը․ AFP-ի անդրադարձը 

Լուրեր

21.08.2026 | 22:51
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ Եվրոպայի չեմպիոն
21.08.2026 | 22:27
Ոստիկանները Մարտիրոս գյուղի բնակչի տանը թմրամիջոցի 11 փաթեթ և կանեփի 46 բույս են հայտնաբերել
21.08.2026 | 22:12
Հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
21.08.2026 | 21:56
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
21.08.2026 | 21:50
Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
21.08.2026 | 21:45
Ծանրորդ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն
21.08.2026 | 21:29
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հունաստանի դեսպանին և պաշտպանության հարցերով կցորդներին
21.08.2026 | 21:14
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև սպորտի ոլորտում համագործակցության խորացման հարցեր
21.08.2026 | 20:59
Երևանում և 8 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
21.08.2026 | 20:40
Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
21.08.2026 | 20:22
Կրիպտոաշխարհն արդեն դարձել է մեր իրականության մաս. ՊԵԿ նախագահը քննարկել է ոլորտի կարգավորումները
21.08.2026 | 20:07
Դատարանը կասեցրել է Հայաստանի առաջնությունում լեգեոնականների սահմանափակման նոր օրենքը
21.08.2026 | 19:47
Էբոլայի բռնկումը շարունակվում է․ Հայաստանում տարածման ռիսկը ցածր է. ՀՎԿԱԿ
21.08.2026 | 19:33
Արմեն Գրիգորյանն անգործ չի մնացել. Թագուհի Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.08.2026 | 19:20
Որքան որ հասկացել եմ` զինվորները պատժվելու հետևանքով չէին դրսում. Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

AFP-ը անդրադարձել է Թուրքիայում տիրող սոցիալ-տնտեսական վատթար իրավիճակին, որը ներկայացնում  rfi.fr-ն։ Հրապարակման մեջ ասվում է, որ երբ ջերմաստիճանը Անկարայում շատ ցածր է էներգիայի գները բարձրացան և հիմա Դոնդու Իսլերը ստիպված է ընտրություն կատարել մնալ՝չմրսելու ու աճող կոմունալ հաշիվները վճարելու համար։  Նա անջատել իր բնակարանի երկու ննջասենյակների ջեռուցումը։ Լրատվամիջոցին կինը պատմել է, որ միայն ճաշասենյակն ու խոհանոցն են ջեռուցվում, սակայն նվազագույն կերպով։ Փորձում են տաքանալ վերմակներով։  

Թուրքիայում ու աշխարհի այլ երկրներումէներգիայի սակագները վերջին տարում աճել են նաև աշխարհաքաղաքական լարվածության պատճառով։ Սակայան թուրքերը նաև տեսնում են, որ իրենց գնողունակությունը գնալով նվազում է արժույթի ճգնաժամի ու վերջին երկու տասնամյակում առավելագույն գնաճի ֆոնին։Իսլերն ու նրա ամուսինը չգիտեն, թե հետագայում ինչպես են վճարելու իրենց հաշիվները, վարձավճարը և սնունդը։ Նրանց միակ եկամուտը չնչին  թոշակն է՝ ամսական 2400 թուրքական լիրա (177 դոլար) արժողությամբ։ Էլեկտրաէներգիայի ու գազի դիմաց դեկտեմբերին  նրանք վճարել են 380 լիրա։ Նրանց հունվարյան հաշիվնեը կրկնապատկվել են՝ հասնելով 960 լիրայի:

Մյուս թուրքերը ևս բախվում են նույն խնդրին, քանի որ էլեկտրաէներգիայի վարձերը հունվարին աճել են 52-ից 127 տոկոսով՝ կախված սպառումից: Գազն էլ ավելացնելով՝ շատ թուրքեր ստացել են կրկնապատկված կամ եռապատկված հաշիվներ։ 

Որոշ բարեր  էլ այժմ նույնիսկ ավելացնում են չորս լիրա (29 ցենտ) լրացուցիչ վճար այն հաճախորդներին, ովքեր խմում են ջեռուցվող տեռասների վրա:

Նշվում է, որ շատ թուրքեր աղքատության շեմին են և նույնիսկ նախաճաշն է ճոխություն։ 

«Deep Poverty Network» ՀԿ-ի հիմնադիր Հաջեր Ֆոգգոն լատվամիջոցին  ասել է, որ ռեկորդային գնաճը աղքատացնում է հասարակության յուրաքանչյուր հատվածին:

«Մի շարք ընտանիքներ ստիպված են եղել կտրուկ կրճատել սննդի վրա ծախսվող գումարը: Նախաճաշի ուտելիքները, ինչպիսիք են ձուն, պանիրը և ձիթապտուղը, դարձել են շքեղություն», – ասել է նա՝նշելով, որ ժամանաին ճգնաժամերին դիմակայող միջին խավը ևս ճնշման տակ է։ 

Անկարայի ոչ հարուստ հատվածի՝ թաղապետ Ալի Գոլիփընարն էլ նշել է,որ տարիներ շարունակ միջոցներ են հավաքել թաղամասի ամենաաղքատների համար:

Նույնիսկ նրա ստեղծած ասոցիացիան, որտեղ տեղացի կանայք կարող են անվճար մասնակցել կարի, խոհարարության կամ ոսկերչական իրերի դիզայնի դասերի, տուժել է էներգիայի բարձր գներից:

«Դեկտեմբերին մեր էլեկտրաէներգիայի վարձը 93 լիրա էր, թանկացումից հետո այն բարձրացավ մինչև 348 լիրա՝ նույնքան սպառման դիմաց», – ասել  Գոլփընարը։

Նա նաև  պատմել է, որԷլեկտրաէներգիայի ընկերությունները շատ բնակիչների տներից անջատել են էներգիան այն բանից հետո, երբ նրանք չեն կարողացել վճարել իրենց հաշիվները։

Լրատվամիջոցը գրում է, որ Թուրքիայի հարավարևելյան Մուղլայից մինչև արևելյան Դողուբայազետ էներգիայի սակագների բարձրացումը զայրացրել է բոլորին երկրում բոլորին, որտեղ բողոքի ցույցեր են սկսվել։ Սակայն, Էրդողանը, զգալով վտանգը, փորձում է քայլեր ձեռնարկել։ Նրա խոսնակ Իբրահիմ Քալընը խոստացել է քայլեր իրականացնել։ 

«Մենք թույլ չենք մեր քաղաքացիները ճնշվեն գնաճի պատճառով»,-ասել էր նա։ 

Էմմա Չոբանյան