Լրտեսություն՝ հօգուտ թշնամու․ պետական դավաճանության քանի դեպք է բացահայտվել պատերազմից հետո. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայությունը այսօր հայտարարեց պետական դավաճանության աննախադեպ դեպքի բացահայտման մասին շուրջ 19 անձանց ներգրավվածությամբ։ Ըստ ԱԱԾ-ի՝ լրտեսական գործունեություն իրականացրած անձինք, սոցիալական ցանցերում ստեղծել են իգական սեռի ներկայացուցիչների տվյալներով կեղծ անհատական էջեր՝ հայուհիների տվյալներով և լուսանկարներով: Դրանից հետո հայերեն լեզվին ազատորեն տիրապետող օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչները ծանոթություններ են հաստատել ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։

Սա Ազգային անվտանգության ծառայության լրտեսական առաջին բացահայտումը չէր պատերազմից հետո, սակայն առաջինն էր իր  մասշտաբներով։ Պատերազմի ծանր օրերին պետական դավաճանության մասին առաջին անգամ հաղորդվեց  2020-ի հոկտեմբերի 1-ին, ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց, որ անձը տարիներ շարունակ պատասխանատու պաշտոններ է զբաղեցրել, հավաքել է պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ, պարբերաբար մեկնել է Վրաստան, որտեղ Ադրբեջանի դեսպանատան տարածքում և այլ վայրերում հանդիպումներ և բազմաթիվ հեռախոսազրույցներ է ունեցել ադրբեջանական հետախուզական ծառայությունների աշխատակիցների հետ և նրանց մաս-մաս հանձնել կամ հայտնել է այդ տեղեկությունները։ 

Մինչ պատերազմի բովով անցնող հանրության միտքը մարտի դաշտում էր, ԱԱԾ-ն հայտարարեց պետական դավաճանության երկրորդ դեպքի մասին։ Սա արդեն պատերազմի ավարտից 4 օր առաջ էր՝ նոյեմբերի 5-ին։ Այս դեպքում քաղաքացին հավաքագրվել էր ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից Ստամբուլում և գումարի դիմաց լրտեսությամբ տեղեկություններ էր հավաքել և փոխանցել նրանց։ 

Հատկանշական է՝ ինչպես հետագայում պարզ դարձավ, այս երկու դեպքերով քրեական գործերը հարուցվել էին դեռ մարտին և պարզ չէ, թե ինչու հանրությունն այս մասով իրազեկվեց հենց պատերազմի օրերին։

Պատերազմի 13-րդ օրը՝ հոկտեմբերի 8-ին, մարդկանց հույզերը բորբոքեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառումը, թե «առաջնագծի հատվածներից մեկում ինչ-որ մարդիկ գնացել կռվող զինվորներին համոզել են, թե  հողերը ծախված են և սա իրականում պայմանավորված պատերազմ է:

Նույն օրն իսկ ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց դեպքի վերաբերյալ, ըստ որի՝ դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված քրեական գործի շրջանակներում հանցանք կատարելու մեջ անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա Ն. Մ.-ն ձերբակալվել է։

Հետաքրքրական է, որ այս հաղորդագրության մեջ նշված չէ, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածի հատկանիշներով է գործ հարուցվել։ Սակայն վերջին հատվածում ծառայությունը պարզաբանում է, թե ինչ է պետական դավաճանությունն ու ինչ պատասխանատվություն է սահմանված այդ արարքի համար։

Նախորդ տարվա մարտի 9-ին մամուլն ալեկոծվեց մեկ այլ լուրով, թե Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգին Հայաստանի իշխանությունները «պերսոնա նոն գրատա»` անցանկալի անձ են հայտարարել՝ Ադրբեջանի և Մեծ Բրիտանիայի օգտին լրտեսելու համար։ Ավելի ուշ Արտաքին գործերի նախարարի այդ ժամանակ մամուլի խոսնակի պաշտոնը զբաղեցնող Աննա Նաղդալյանը պարզաբանում տարածեց։

Պատերազմյան և հետպատերազմյան իրավիճակում պետական դավաճանության գրեթե բոլոր քրեական գործերը գտնվում են նախաքննական փուլում։ Ամիսներ առաջ ավարտվեց և դատարան ուղարկվեց երիտասարդ ամուսինների՝ Մայիս Սահակյանի և Ստելլա Սարգսյանի գործը։ Երեք նիստից հետո՝ ամբաստանյալների միջնորդությամբ՝ գործի քննությունը շարունակվեց դռնփակ՝ հանրության համար ոչ հասանելի կարգով։

Ինչպես է ստացվում, որ պատերազմի ավարտից մեկուկես տարի անց ԱԱԾ-ն  պետական դավաճանության դեպքեր է բացահայտում, որոնք առնչվում են 44-օրյա պատերազմին։ Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի կարծիքով՝ սա խոսում է գերատեսչության թերի աշխատանքի մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան