Ղազախստանում տեղի ունեցած անկարգությունների բոլոր մեղավորները հետաքննության արդյունքներով կպատժվեն

Լուրեր

11.11.2026 | 15:10
ՔՊ-ն Եղեգնաձորում զիջեց «Հանրապետությանը» // Բողոքի նամակ ԵՄ-ին՝ Արսեն Գևորգյանի մահվան հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
Բոլորը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը խոստովանել է, որ անհանգստացած է երկրում հունվարյան անկարգությունների ժամանակ մեծ թվով զոհերով և վստահեցրել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն, գրում է ՏԱՍՍ-ը։

«Սա առաջին այցն է Ամանորից հետո և, ցավոք, մեր երկրում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից հետո, իսկապես, եղել է միջազգային ահաբեկիչների, ավազակների մանրակրկիտ նախապատրաստված գործողություն, որոնք հարձակվել են Ղազախստանի վրա՝ տապալելու սահմանադրական կարգը և հեղաշրջում անելու համար»,- հայտարարել է Տոկաևը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Կրեմլում բանակցությունների ժամանակ։

Տոկաևը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ «հետաքննությունը շարունակվում է, առաջին արդյունքներն են ի հայտ գալիս»։

«Ցավոք սրտի, շատ զոհեր եղան, ես ինքս անհանգստացած եմ դրա պատճառով, ցավակցություն եմ հայտնել զոհվածների ընտանիքներին և ընկերներին»,- նշել է Ղազախստանի նախագահը։ «Յուրաքանչյուր դեպքով հետաքննություն է տարվում, իհարկե, մեղավորները կպատժվեն, կբացահայտվեն և, որ ամենակարեւորն է, պատասխանատվության կենթարկվեն»,- ընդգծել է Տոկաևը։

Տաթև Ֆռանգյան