17 զինվոր զոհվել է. ԱԹՍ-ի ձայնը լսելուց հետո՝ հրամանատարը թույլ չի տվել «Ուրալ»-ից իջնել. իրավապաշտպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ, 44-օրյա պատերազմի պատկերն այժմ ավելի տեսանելի է և արտացոլում է այն իրավիճակը, որ ողջ պատասխանատվությունը դրվում է 18 տարեկան զինվորի վրա:

«Վատ վերաբերմունք կա զինվորի նկատմամբ, շատ վատ վերաբերմունք: Ով ինչպես կարողացել է, զինվորի հետ վատ է վարվել: Այսօր «Կարգապահությունը ԶՈՒ-ում՝ պատերազմից հետո. ինչո՞ւ են ավելացել զինվորական հանցագործությունները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Ալեքսանյանը:

«Երբ մահվան լուրերը ստանում էինք պատերազմի ժամանակ, մենք չէինք պատկերացնում, որ զինվորները զոհվում են խմբերով և մեծ խմբերով, ավտոբուսներում, «Ուրալ» մեքենաներում, նրանց ուղարկում էին ինչ-որ գործողության, էդ 75-ը՝ Հադրութում, արդեն գրավված տարածք… Սա է իրավիճակը. նրանց կարող էին տանել և թողնել մի տեղում, հետո չգնալ նրանց հետևից: Ունենք դեպք, երբ Շուշիի ճանապարհին 44-ից  4-ն են ողջ մնացել: Շատ տեղեկություններ կան, թե հրամանատարները ինչպես էին լքում: Այսինքն, զինվորի հետ վատ էին վերաբերվում: Շատ ծնողներ այդպես են ասում, որ զինվորին օգտագործել են իբրև ռեսուրս, իբրև «թնդանոթի միս»՝ իրենց բառերով եմ ասում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը:

Նա բերեց օրինակ, թե ինչպես է քննչական մարմինը գործում, երբ կոնկրետ սպան մեղավոր է և պատասխանատու է զինվորների մահվան համար:

«17-ի գործ է կոչվում: Իշխանաձորի մոտ, «Ուրալ» ավտոմեքենայում այրված զինվորների գործն է, սարսափելի, ողբերգական դեպք: Կան երեք հոգի ականատես վկաներ. 18 զինվորից մեկը ողջ է մնացել, ողջ է մնացել նաև զինվորներից մեկի հայրը, ով գնացել էր որդուն այցելության իր մեքենայով, և մի զինվորը մեքենայի պատուհանից դուրս է թռել՝ լսելով ԱԹՍ-ի ձայնը: Մինչ այդ ԱԹՍ-ի ձայնը լսվել էր, և հենց այդ զինվորի հայրն է հրամանատարին ասել, որ պետք է բացազատվել, տեղանքում թաքնվեն: Հրամանատարը պատասխանել է, որ դա ՀՕՊ-ի գործն է ու հրամայել է, որ բոլորը նստեն մեքենան ու այդպես, նրանք բոլորը հինգ րոպե հետո զոհվել են:

Այդ հրամանատարը հիմա ազատության մեջ է, նրան երկու ամսով կալանավորել են, հետո ազատ են արձակել, և դատախազությունն անգամ բողոք չի բերել, որ այդ սպային նորից կալանավորեն»:

Ըստ իրավապաշտպանի՝ ՊՆ-ից անգամ ծնողներին փորձել են համոզել, թե «դե լավ, դեպք է, եղել է»:

Կամ եղել են դեպքեր, երբ հրամանատարին շնորհել են մեդալներ, կոչումն են բարձրացրել:

Իրավապաշտպանի եզրահանգմամբ, այն դեպքում, երբ մենք ունենք բազմաթիվ անմեղ զոհեր, ՊՆ-ի և Քննչական մարմինների մոտեցումն այն է, որ զինվորը պետք է զոհվի:

Մանրամասները՝ տեսանյութում: