Իմ փաստաբանական թիմը դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նկատմամբ որոշ միջոցներ կձեռնարկի․ Արմեն Չարչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
Բոլորը

Ռուբիկ Մխիթարյանի գործողությունները, նրա որոշման ապօրինությունը հաստատում է Բարձր դատարանի կողմից կայացված որոշումը։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանը՝ զուգահեռներ անցկացնելով դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող հետապնդումների և դատավոր Ռուբիկ Մխիթարյանի կողմից իրեն ապօրինի կալանավորելու միջև։

Արմեն Չարչյանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ դեպքին՝ արձանագրելով, որ Բախշիյանի կալանավորման դեպքը վատ նախադեպ է։ Չարչյանը տեղեկացրեց, որ քննարկվում էր իր փաստաբանական թիմի հետ, որ գոնե հասնեն նրան, որ մարդիկ, որոնք իր և իր գործընկերների նկատմամբ ապօրինի որոշում են կայացրել, գոնե ներողություն խնդրեն, սակայն դատավոր Բախշիյանը, որը կալանավորվել է և դատավոր Ռուբիկ Մխիթարյանի միջև կա սկզբունքային տարբերություն, քանի որ Բախշիյանի գործողություններն ընկալման մակարդակով են, այսինքն՝ ԲԴԽ-ն կամ դատախազությունն այդպես են ընկալել, իսկ Ռուբիկ Մխիթարյանի գործողությունները, նրա որոշման ապօրինությունը հաստատում է Բարձր դատարանի կողմից կայացված որոշումը։

« Դրանք տարբեր մակարդակներ են։ Եթե ՍԴ-ն հաստատում է, որ Ռուբիկ Մխիթարյանը կատարել է սխալ, ապօրինություն, որի պատճառով ես երեք ամիս մնացել եմ կալանավորված, ինչի հետևանքով իմ առողջությանը շատ լուրջ վնաս է հասցվել, մենք իրավական երկիր ենք մեզ համարում, հորջորջում, ուրեմն թող բարի լինեն պատասխան տան իրենց արածի համար։

Ընդ որում՝ ապօրինությունը երեք կետով էր, առաջինը, որ ես ԱԺ պատգամավոր էի, երկրորդը՝ առողջական խնդիրների առումով և երրորդը, որ իմ խնամքի տակ կար անչափահաս երեխա»,- նշեց Չարչյանը՝ հայտնելով, որ փաստաբանական թիմն արդեն պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի գործողությունների վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում: