Սեյֆի դուռը կոտրած էր․ Սևանի ոստիկանները բացահայտել են հացի գործարանում տեղի ունեցած գողության փորձը

Լուրեր

10.09.2026 | 21:58
Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի նախկին գլխավոր հյուպատոսը մեղադրվում է ոսկու մաքսանենգության մեջ
10.09.2026 | 21:46
Մինսկի փողոցի ջրամատակարարման համակարգը պետությանը կփոխանցվի և վարձակալության կհանձնվի «Վեոլիա ջուր» ընկերությանը
10.09.2026 | 21:29
Քաղաքական խորհրդակցություններ՝ ՀՀ-ի և Լեհաստանի արտաքին գերատեսչությունների միջև
10.09.2026 | 21:13
Զինված միջադեպ Ստամբուլում․ երկու մարդ զոհվել է, մեկը՝ վիրավորվել
10.09.2026 | 21:00
Իշխանությունը գնում է ընդդիմության գլխատման՝ քաղաքական առումով․ պրոցեսները հանգիստ չեն ընթանա․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:46
Կարդալ չգիտենք, վատ ենք հաշվում․ Հայաստանը վերջինն է տարածաշրջանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 20:30
Apple-ը ներկայացրել է iPhone 18 Pro և Pro Max մոդելները, ինչպես նաև իր առաջին «ծալվող» սմարթֆոնը
10.09.2026 | 20:18
Մասիս քաղաքում վթարային ջրանջատում կլինի
10.09.2026 | 20:05
Սիրուշոն մինչ նախագահ Քոչարյանի հարս դառնալը հայտնի աստղ էր, բայց անօրինական են համարել նրա ընկերություններ՝ 75 000 դրամ հիմնադիր կապիտալով․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:43
Արմաշի նախկին զորանոցի տարածքը հետ են վերցնում Ջրային կոմիտեից․ «Արարատ» ՋՕԸ-ն այն չի օգտագործել
10.09.2026 | 19:30
Գնդապետի պաշտոնանկություն՝ զինվորի մահից 22 օր անց․ ինչ են ակնկալում 19-ամյա տղայի հարազատները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
Բոլորը

Առավոտյան ժամը 6-ն էր, երբ «Սևանի հացի գործարանի» գանձապահը, ամեն օրվա պես, մտել էր իր սենյակ: Ներսում ձայներ էր լսել, շրջվել ու տեսել, որ ինչ-որ մեկը դռնից դուրս թռավ: Հետո տեսել էր, որ չհրկիզվող պահարանի դռնակը կոտրած էր. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից:

Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժնում գանձապահը տվեց հաղորդում, որ գործարանից փորձել են գողություն անել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր երկրորդ հարկի պատուհանը, մտել շենք, իջել առաջին հարկում գտնվող գանձապահի սենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որտեղ, սակայն, արժեքավոր ոչինչ չէր եղել: Իսկ երբ գանձապահը մտել էր սենյակ, թաքնվել էր դռան հետևում, հետո երբ սենյակ մարդ էր մտել, փախել էր:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։

Գանձապահը փախչողին տեսել էր մեջքից, և միայն կարող էր ասել, որ միջին տարիքի տղամարդ էր: Մանրակրկիտ տեղազննությունը նույնպես արդյունք չտվեց:

Իրավապահներին սպասում էր համատեղ հետևողական աշխատանք: Ի վերջո, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գործարանի շենք մտնողը Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ է: Փետրվարի 1-ին Սևանի ոստիկանները նրան հայտնաբերեցին, բերման ենթարկեցին ու ներկայացրին քննչական բաժին՝ հարցաքննության. նա խոստովանեց արարքը:

Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։