2021թ. Լոռու մարզում ապօրինի անտառահատումները և պատճառված վնասները նվազել են

Լուրեր

07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
Բոլորը

Ապօրինի ծառահատումների դեմ Լոռու մարզի դատախազության և մյուս իրավապահ մարմինների կողմից տարվող հետևողական պայքարը 2021թ.-ին ապահովել է դրական արդյունքներ։

Մասնավորապես, հիշյալ ժամանակահատվածում ապօրինի ծառահատման հատկանիշներով մարզում իրավասու մարմինների կողմից հարուցվել է 130 քրեական գործ, իսկ 29 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, ինչը մոտ 10 %-ով ավելի է 2020թ. համեմատ:

Դատարան ուղարկված գործերով 14 անձ դատապարտվել է ազատազրկման, որոնցից 10-ի նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ նշանակվելով փորձաշրջան, 16-ը ենթարկվել է տուգանքի, իսկ 1 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է գործուն զղջալու՝ ոչ արդարացնող հիմքով:

Իրականացվող կանխարգելիչ, հսկողական գործողությունների, ինչպես նաև դատախազության կողմից վարվող խիստ պատժողական քաղաքականության արդյունքում անհամեմատ նվազել է ապօրինի հատված ծառերի քանակը, ինչպես նաև պետությանը պատճառված վնասները: Մասնավորապես՝ եթե 2020թ. արձանագրվել է ապօրինի հատված 3939 ծառ, ապա 2021թ.՝ 2187 ծառ, կամ 44%-ով պակաս։ Եթե ապօրինի ծառահատմամբ պետությանը պատճառված վնասը 2020թ. կազմել է ընդհանուր 457.085.634 ՀՀ դրամ գումար, որից հաջողվել էր վերականգնել 1.949.670 ՀՀ դրամը կամ 0.4%-ը, ապա 2021թ. պատճառված վնասը կազմել է 193.074.160 ՀՀ դրամ (2020թ. համեմատ շուրջ 2.4 անգամ պակաս), որից վերականգնվել է 29.745.000 ՀՀ դրամը կամ 15.4%-ը։ Պատճառված վնասները վերականգնելու համար Լոռու մարզի դատախազությունը բոլոր դեպքերում, բավարար հիմքերի առկայությամբ, ձեռնարկում է մեղադրյալներից բռնագանձման պատշաճ իրավական գործընթաց։

Հետևողական աշխատանք է իրականացվել նաև անտառհատման յուրաքանչյուր դեպքում պաշտոնեական հանցագործության առկայությունն ստուգելու, անտառների պահպանության համար պատասխանատու պաշտոնատար անձանց գործողություններին համարժեք քրեաիրավական կամ կարգապահական գնահատական տալու առումով։ Մասնավորապես, 2021թ. ընթացքում ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի (պաշտոնեական անփութությունը) տարբեր մասերով հարուցվել է 54 քրեական գործ: 22 քրեական գործ՝ 34 պաշտոնատար անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան: Պետությանը պատճառված վնասը վերականգնելու համար որպես մեղադրյալ ներգրավված պաշտոնատար անձանց պատկանող գույքերի վրա դրվել են կալանքներ։ Համեմատության համար նշենք, որ, 2020թ. նշված հանցակազմով հարուցվել է 7 քրեական գործ, դատարան է ուղարկվել 1 քրեական գործ 1 անձի վերաբերյալ:
Բացի այդ, 2021թ. ընթացքում «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրենի պաշտոնակատարին, ՊՈԱԿ տարբեր մասնաճյուղերի տնօրեններին մարզի դատախազությունից հասցեագրվել է 50 միջնորդագիր՝ պատասխանատու աշխատակիցների աշխատանքում տեղ գտած թերությունների, դրանց պատճառների վերցման ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար։

Առանձին միջնորդագրերի քննարկման արդյունքում աշխատանքից ազատվել են անտառտնտեսության մասնաճյուղի պահպանության գծով փոխտնօրեն, տարբեր մասնաճյուղերի անտառպետությունների 4 անտառապետ, տարբեր պահաբաժինների 7 անտառապահ: Տարբեր կարգապահական տույժերի են ենթարկվել 20 անտառապահ և 9 անտառապետ: Բազմաթիվ միջնորդագրեր դեռևս քննարկման փուլում են։

2021թ. արդյունքներից ելնելով՝ Լոռու մարզի դատախազի կողմից գրություն է հասցեագրվել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալին: Դրական գնահատելով արձանագրված ցուցանիշները և առաջնորդվելով դրանք զարգացնելու հրամայականով՝ մարզի դատախազը մտահոգություն է արտահայտվել շարունակվող ապօրինի անտառահատումների կապակցությամբ: Ուշադրություն է դարձվել հատկապես այն հանգամանքի վրա, որ միայն վարույթը կասեցված՝ չբացահայտված քրեական գործերով արձանագրվել է 1263 ապօրինի ծառահատման դեպք, որոնցով պատճառված վնասը կազմել է 92.5մլն ՀՀ դրամ:

Առաջարկվել է ամենօրյա հսկողություն սահմանել մարզի անտառամերձ հատվածներին հարակից ճանապարհներին, անտառամերձ բնակավայրերում բնակվող այն անձանց նկատմամբ, ովքեր ունեն ամենագնաց, բենզասղոցներ, ինչպես նաև՝ պարբերաբար ստուգել նշված բնակավայրերում և հարակից տարածքներում գործող փայտամշակման արտադրամասերը, փայտագործությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերի արհեստանոցները: Խնդիր է դրվել նաև ձեռնարկել անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կասեցված վարույթներով չբացահայտված ապօրինի ծառահատումները կատարողներին, դրա հետ կապված պաշտոնատար անձանց ներգրավմամբ հնարավոր կոռուպցիոն գործարքները բացահայտելու ուղղությամբ։