Ադրբեջանը խոչընդոտում է դելիմիտացիայի գործընթացին․ Բայրամովը կրկին հայտարարել է, որ Հայաստանն, իբր, նախապայմաններ է առաջ քաշում

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը այսօր  վերահաստատել է, որ Բաքուն չի պատրաստվում կատարել ձեռք բերված պայմանավորվածություններն ու խոչընդոտելու է հայ-ադրբեջանական սահմանի դելիմիտացիայի գործընթացին։ Ինչպես հաղորդում են տեղական լրատվամիջոցները, Բայրամովը Մոլդովայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում կրկին նշել է, որ Ադրբեջանը պատրաստ է սկսել դելիմիտացիայի գործընթացն առանց նախապայմանների, բայց, իբր, Հայաստանն է նախապայմաններ առաջ քաշում դրա մեկնարկի համար։

«Խոսելով Հայաստանի ու Ադրբեջանի միջև   հարաբերությունների կարգավորման մասին, անհրաժեշտ է նախ լուծել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի հարցը։ Ադրբեջանը պատրաստ է հանձնաժողովի գործունեությանը առանց որևէ նախապայմանի, սակայն հայկական կողմը փորձում է նախնական պայմաններ առաջ տանել հանձնաժողովի աշխատանքի մեկնարկի համար։ Նման մոտեցումը չի նպաստում դրական դինամիկային»,-ասել է Բայրամովը։

Նշենք, որ օրեր առաջ էլ Բայրամովը հայտարարել էր, որ  Հայաստանը  «չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական իրավունք՝ սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար որևէ պայման դնելու»։

Հավելենք, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն օրերս  հայտարարել էր, որ Բաքուն բացասական է արձագանքել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին Հայաստանի առաջարկներին։

Ստացվում է, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հրաժարվելով իր զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ  գտնվում են 2021թ․ մայիսի 12-ից։

Նշենք, որ այս պայմանավորվածությունները ձեռք էին բերվել անցյալ տարվա նոյեմբերի 26-ի Սոչիի և դեկտեմբերի 14-ի Բրյուսելի հանդիպումներում։ Մասնավորապես, զորքերի հետքաշման մասին ասվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված եվրոպական կողմի հայտարարության մեջ։

 

Էմմա Չոբանյան