Ադրբեջանի ԱԳՆ-ի նյարդային արձագանքը ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

Լուրեր

10.11.2026 | 11:50
Քրեական հեղինակություն ունեցող անձը վեճեր լուծելու դիմաց 3500 դոլար է պահանջել, քաղաքացուն ծեծելուց հետո՝ 2 մլն դրամ․ ՔԿ
10.11.2026 | 11:42
ԱՄՆ Կոնգրեսում Պենտագոնի ղեկավարի իմփիչմենթի գործընթաց է սկսվել
10.11.2026 | 11:33
Ֆրանսիան մեղադրել է Իրանին սուպերմարկետների սառնարանների վրա կիբերհարձակումների իրականացման համար
10.11.2026 | 11:31
Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության Ստեփանավան համայնքի ղեկավարի թեկնածուն
10.11.2026 | 11:22
Միրզոյանն ու Ցահքնան միմյանց պարգևներ են հանձնել․ Հայաստանը դեսպանություն կբացի Տալլինում
10.11.2026 | 11:11
ԱՄՆ-ը, Չինաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ առաջնորդների հանդիպման ձևաչափի շուրջ. WSJ
10.11.2026 | 11:05
Հարվի Սարաջյան. «Անհավանական զգացողություն էր, երբ Յուրա Մովսիսյանը եկավ ինձ հետ հանդիպման»
10.11.2026 | 10:55
Իրանի փոխնախագահը Լորիս Ճգնավորյանին է հանձնել մշակութային ոլորտում ներդրման գնահատանքի հավաստագիր
10.11.2026 | 10:44
Թրամփը հայտարարել է, որ Իրանի դեմ պատերազմը «փաստացի ավարտված է»՝ փարատելով էսկալացիայի վերաբերյալ մտահոգությունները
10.11.2026 | 10:30
«Կանաչ» շարժունակություն․ Ինչպե՞ս են ֆինանսական լուծումները արագացնում Հայաստանի էլեկտրոմոբիլային անցումը 
10.11.2026 | 10:22
Լուսանկարել է «Հայաստան» դաշինքի քվեաթերթիկը, ապա լուսանկարն ուղարկել մեկ այլ անձի․ ՔԿ
10.11.2026 | 10:07
Հարվի Սարաջյանը կխաղա Հայաստանի հավաքականում
10.11.2026 | 10:00
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 10-ի դրությամբ
10.11.2026 | 09:45
Ձյան ու մերկասառույցի պատճառով մի շարք մարզերում տրանսպորտային միջոցներ են արգելափակվել․ փրկարարներն օգնության են հասել վարորդներին
10.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլլաևան արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ ԱԳՆ խոսնակ Վահան Հունանյանը խստորեն դատապարտել էր փետրվարի 3-ին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությունը, որը վերաբերում էր Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված հայկական կրոնական և պատմամշակութային կոթողներն ավերելու և ինքնությունը փոխելու նպատակով աշխատանքային խմբի ստեղծմանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա Հայաստանին մեղադրել է «օկուպացիայի, էկոցիդի» մեջ։

«Հայաստանը 30 տարի «ռազմական օկուպացիայի» տակ է պահել Ադրբեջանի տարածքի մի մասը, 9 ադրբեջանական քաղաք ու հարյուրավոր գյուղեր է երկրի երեսից ջնջել։ Այդ շրջանների պատմական, մշակութային ու կրոնական հուշարձանները ոչնչացվել ու թալանվել են։ Տասնամյակների ընթացքում Հայաստանը խոչընդոտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին՝ թաքցնելու իր կողմից իրականացված ավերվածությունները։ Միաժամանակ, Հայաստանը ամբողջովին ոչնչացրել է իր տարածքի ադրբեջանական ժառանգությունը»,- ասել է Աբդուլլաևան։

Նա նշել է, որ Երևանը փորձում է «կեղծ հայտարարություններով թաքցնել իր իսկ անօրինական գործողությունները»։ Անբուլլաևան կրկին իրականության հետ աղերս չունեցող ադրբեջանական թեզն է ներկայացրել, թե «ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը խտրականություն չի դնում իր պատմամշակութային ժառանգության նկատմամբ կրոնական և էթնիկական հողի վրա։ Ադրբեջանն ամբողջ աշխարհում հանդուրժողականության և մշակութային բազմազանության օրինակ է»։

Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավարը Հայաստանի ԱԳՆ-ին «խորհուրդ է տվել հրաժարվել, իբր, կեղծ ու զրպարտչական հայտարարություններից»։

Հատկանշանական է, որ իր բոցաշունչ խոսքում Աբդուլլաևան այդպես էլ չի անդրադարձել է Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի՝ հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացնելու ու յուրացնելու հայտարարություններին ու կեղծիքի մեջ մեղադրել հայկական կողմին։

Հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել էր, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)» վերացնելու համար։ «Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ, կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել էր Քերիմովը։

Էմմա Չոբանյան