Պեկինի ձմեռային օլիմպիական խաղեր. Հայաստանի առաջին մասնակցի արդյունքը

Լուրեր

16.09.2026 | 19:06
Եթե Քոչարյանի ունեցվածքը օրինական է, թող հեղափոխություն անեն. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 19:05
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի հավաքականները մեկնարկեցին հաղթանակով
16.09.2026 | 19:02
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
16.09.2026 | 18:55
Հայտնի է՝ ով է Սիմոնյանի նշած քրեական հեղինակությունը, որը, ըստ նրա, Հայկ Սարգսյանի ընտանիքի ընկերն է
16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
Բոլորը

Պեկինի 24-րդ ձմեռային օլիմպիական խաղերում փետրվարի 6-ին պայքարի մեջ է մտել Հայաստանի առաջին ներկայացուցիչը՝ դահուկորդ Միքայել Միքայելյանը․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միքայելյանը հանդես է եկել սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում, որին սովորաբար մասնակցում են բարձր վարկանիշ ունեցող մարզիկները: Հայաստանի ներկայացուցիչը մրցատարածությունը հաղթահարել է 1:25:53.7 րոպեում և զբաղեցրել 47-րդ հորիզոնականը։ Մրցմանը 34 պետության 70 դահուկորդ է մասնակցել, սակայն եզրագիծը կարողացել է հատել միայն 49 մարզիկ։

Միքայել Միքայելյանը երկրորդ անգամ մրցուղի դուրս կգա արդեն փետրվարի 11-ին 15 կմ դասական ոճում:

Սքիաթլոնի (15 կմ դասական ոճ+15 կմ ազատ ոճ) մրցատարածությունում օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճել է Ռուսաստանի օլիմպիական թիմի ներկայացուցիչ Ալեքսանդր Բոլշունովը 1:16:09.8 արդյունքով: Արծաթե մեդալը նվաճել է նրա հայրենակից Դենիս Սպիցովը (1:17:20.8), իսկ լավագույն եռյակը եզրափակել է Ֆինլանդիայի ներկայացուցիչ Լիվո Նիսկանենը (1:17:20.8 ):

Վաղը՝ փետրվարի 8-ին, օլիմպիական խաղերում պայքարի դուրս կգա Հայաստանի մյուս ներկայացուցիչը՝ դահուկավազորդ Կատյա Գալստյանը: Այդ օրը նա հանդես կգա արագավազքում (սպրինտ), իսկ փետրվարի 10-ին Անգելինա Մուրադյանի հետ պայքարի դուրս կգա 10 կմ դասական ոճում:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանի մյուս ներկայացուցիչների՝ գեղասահորդներ Թինա Կարապետյան–Սիմոն Պրուլքս-Սենեկալ պարային զույգի մեկնարկը փետրվարի 12-ին է: Հաջողության դեպքում Հայաստանը ներկայացնող պարային զույգը փետրվարի 14-ին իր ուժերը կչափի ազատ ծրագրի եզրափակիչում: