Նիկոլ Փաշինյանն Արցախի հարցում չի՛ փնտրում լավ լուծումներ․ արդարացնում է ԼՂ-ի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելը․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Factor.TV-ի հարցազրույցը ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հետ։

-Պարո՛ն Աբրահամյան, ո՞րն է այն ծայրահեղ անհրաժեշտությունը, որին հղում անելով՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ինքը այդ դեպքում կհրապարակի իր թողած բանակցային ժառանգությունը։ Բազմաթիվ փորձագետներ են դա նշում, որ հանրային դաշտում իրար են մեղադրում այսօրվա և նախկին իշխանությունները, արդյունքում՝ մոլորվում է հասարակությունը, տեղի՞ է ունեցել աղետ 2016-ին, թե՝ ոչ, միանշանակ Արցախն անկախանալու էր, և Նիկոլ Փաշինյանը մերժե՞լ է կարգավորումը։ Ինչո՞ւ չեն հրապարակվում ՀՀԿ-ի ձեռքի տակ եղած թղթերը։

-Դրա մասին Սերժ Սարգսյանը բավականին պարզ ձևով խոսում է, նշում է, որ կա էթիկայի խնդիր, կան նաև որոշակի փաստաթղթեր, որոնք գաղտնի բնույթ ունեն և դրանց հրապարակումը, բնականաբար, կարող է խնդիրներ առաջացնել։ Երկրորդը՝ պետք է դիտել, թե Արցախի հարցի որ փուլում ինչ գործընթաց ենք ունեցել, ինչ իրավիճակ է եղել։ Ընդ որում, երբ իրենք խոսում են վատ ժառանգության մասին, 2018-ի ընթացքում մինչև 2019-ի սկիզբ Նիկոլ Փաշինյանի և նրա կողմնակիցների ներկայացրած մոտեցումները չէր խոսում նրա մասին, որ իրենց ժառանգություն է հասել, այլ բան է, որ այդ պահին եղած իրավիճակը ներկայացնում էին որպես վատ ժառանգություն։

Այն, ինչ մենք ստացանք 44-օրյա պատերազմի ժամանակ, դրանք շատ ավելի վատն էին, քան մինչև 2018 թվականի քննարկվածը։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը երբեք չի ասել, որ մենք ունեինք լավագույն փաստաթուղթը, որն ամբողջությամբ բավարարում էր մեր ժողովրդին։ Վերջին երեք տասնամյակում տեղի էին ունենում պրոցեսներ և այդ պահին երկրիրը ղեկավարած դեմքերի խնդիրն էր շատ ավելի լավ փաստաթուղթ ստանալ և շատ ավելի լավ փաստաթուղթ փոխանցել իր հաջորդին։ Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ժամանակներից անընդհատ բարելավումների շղթա է շարունակվել, բայց բոլոր փուլերում հիմքում ընկած էր կոնսեսուսը՝ փոխզիջումների գաղափարը։ Հասանք մի փուլի, որ Նիկոլ Փաշինյանն ասաց՝ ինչ եղել-եղել է, դա ինձ չի բավարարում, ես իմ կետից եմ սկսում։

-Ինչո՞ւ էր Նիկոլ Փաշինյանն ասում, որ սկսում է իր կետից։ Սերժ Սարգսյանն օրերս հավանականության մեթոդով փորձեց պատասխանել, թե այսօրվա իշխանությունը գուցե փորձել է լավ բան անել, սակայն ստացվեց բոլորովին հակառակը։

-Նիկոլ Փաշինյանը, որ այն ժամանակ հայտարարում էր իր սեփական կետից սկսելու մասին, այդ ժամանակ ոչ ամբողջության մեջ, բայց ըստ էության, արձանագրում է այս իրավիճակը։ Այսինքն՝ կար իրավիճակ, երբ հստակ էր, որ կա Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման ռեալ հնարավորություն՝ իր մեխանիզմներով, որոնք արտահայտված էին երեք սկզբունքներում և վեց էլեմենտներում, որոնք հրապարակված էին, արտացոլված էր հանրաքվեի գաղափարը։ Այսինքն՝ բավականին պատկեր կար, և մի մասը նախատեսված էր դրա հիման վրա հետագայում արտացոլել խաղաղության մեծ պայմանագրում։

Նիկոլ Փաշինյանը համարում էր՝ այդտեղ կան զիջումներ, որովհետև այնտեղ նաև խոսք էր գնում հինգ շրջաններից զորքերի դուրսբերման մասին։ Փաշինյանը հանդես էր գալիս այն ժամանակ թվացյալ մաքսիմալիստական դիրքերից, դրա հիման վրա նախորդներին մեղադրում էր փոխզիջումների և հինգ շրջաններ տալու դիմաց Արցախի կարգավիճակի հարցին հասնելուն, և նա փորձում էր ցույց տալ, որ ինքը կարող է շատ ավելի լավ տարբերակի հասնել։ ՀՀ ամեն ղեկավարի խնդիրն է՝ իր հաջորդին շատ ավելի լավ տարբերակ ժառանգել, բայց այս փուլում Նիկոլ Փաշինյանը գնաց այլ ուղղությամբ և մենք ունեցանք խայտառակ և աղետալի վիճակ։

-ՀՀԿ-ին մերձ փորձագետները, քաղաքական գործիչները, լրատվամիջոցները 2018-ի հեղափոխությունից հետո միաբերան քննադատում էին Փաշինյանին, որ եկել է հողերը տալու, հանձնելու։ Դուք կընդունե՞ք, որ դա սխալ մարտավարություն էր՝ պատերազմի տանող, և Փաշինյանը փաստացի չգնաց զիջումների՝ մտածելով իրեն դավաճան են ասելու, կորցրինք ավելի շատ, քան կարող էինք պահել գոնե։

-Համաձայնվեք, որ 2018-2019 թվականների ժամանակահատվածը ՀՀԿ-ի համար ամենից վատագույն շրջանն էր, և համաձայնվեք, որ մեղադրել ՀՀԿ-ին, որ նա գործուն ազդեցություն ունեցավ «ոչմիթիզհողականությունը» հանրային, գերիշխող միտք դարձնելու մեջ, կարծում եմ՝ այդքան էլ տրամաբանական չէ։

Եթե նույնիսկ կային գործիչներ, որոնց խոսքում որևէ ձևով դա արտահայտվում էր․․․ խոսքը ոչ թե փոխզիջումներով խնդրի կարգավորման մասին էր, այլ մոտավորապես այն տարբերակի, որ ունենք այսօր։ Այսինքն՝ հանձնվեցին հողերը, հանձնվեցին երկու անգամ ավելի շատ, քան վերջին փաստաթղթերում, պայմանական ասեմ, որ Կազանում շրջանառվում էր, բայց ոչինչ չստացանք դրա դիմաց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան