Մեկնարկել են Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի երթուղով չվերթները
Տնտեսություն
07.02.2022 | 15:00
Wizz Air Abu Dhabi ավիաընկերությունը սույն թվականի փետրվարի 7-ից մեկնարկել է Աբու Դաբի- Երևան- Աբու Դաբի երթուղով չվերթները: Այս մասին տեղեկացնում են «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից։
Չվերթները կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ: