Թուրքիայում հազարավոր մարդիկ փողոց են դուրս եկել էլեկտրաէներգիայի թանկացումների դեմ

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Թուրքիայում էլեկտրաէներգիայի գների բարձրացման դեմ տարեսկզբից ծավալված բողոքի ակցիաները շարունակվում են։ Երեկ, ըստ թուրքական լրատվամիջոցների, բողոքի երթեր են տեղի ունեցել Ստամբուլում, Իզմիր նահանգում, հարավարևելայն Դիարբեքիրում ու Մարդինում։ Ակցիայի մասնակիցներն, ի նշան բողոքի, էլեկտրաէներգիայի հաշիվներ ու արտարժույթ են այրել։ Ցույցերը երկրում սկսվել էին այն բանից հետո, երբ սպառողների ու գործարարների համար էլեկտրաէներգիայի և բնական գազի սակագինն աճեց 50-100 տոկոսով։

Մարդինում ցուցարարները վանկարկել են՝ « Էրդողա՛ն, հրաժարան տուր»։ Ցուցարարների ու ոստիկանների միջև նաև բախումներ են եղել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ են կիրառել, բազմաթիվ ցուցարարներ ձերբակալվել են։

Ստամբուլում ցույցերն առաջնորդել է Թուրքիայի ընդդիմադիր Աշխատավորական կուսակցությունը։

Հավելենք, որ թուրքական լիրան ավելի քան 44 տոկոս արժեզրկվել է,ինչի հետևանքով երկրում տնտեսական ճգնաժամ է, սոցիալական լարվածությունն աճում է։ Վերջին պաշտոնական տվյալներով՝Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 48,7 տոկոսի, որը վերջին երկու տասնամյակի առավելագույն ցուցանիշն է։

Էմմա Չոբանյան