Սա վերածվելու է անհնազանդության ակցիաների, գնալու ենք մինչև վերջ․ ԱՊՊԱ-ի թանկացումից բողոքող քաղաքացի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:32
Ստամբուլի դպրոցներից մեկում դանակով հարձակման դեպք է տեղի ունեցել․ 8 աշակերտ վիրավորվել է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:23
Ռաֆինյան երկարաձգել է «Բարսելոնայի» հետ պայմանագիրը. Աղբյուր
06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
Բոլորը

«Մեր պահանջներին ավելացել է ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը»,- այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեցին ԱՊՊԱ-ի վճարների դեմ բողոքի ակցիա իրականացնող վարորդներից մեկը:

«Սակայն մեր հիմնական պահանջը մնում է այս նոր որոշման չեղարկումը, երկրորդը՝ ԱՊՊԱ բյուրոյի պետի հրաժարականը, իսկ երրորդի մասին կխոսենք ավելի ուշ: Մենք գնալու ենք մինչև վերջ, մինչև հասնենք արդյունքի: Մեր ակցիաները դեռևս խաղաղ է, եթե այդ ամենն արդյունք չտվեց, մեր ակցիաները վերածվելու են անհնազանդության ակցիաների», նշեց ակցիայի մասնակիցը:

Վարորդներին վրդովվեցրել է նաև այն, որ ԱՊՊԱ բյուրոյի պետը հարցազրույցում հայտարարել է, թե անկարգ վարորդներն են դուրս եկել ակցիայի:

«Ես երկար տարիների վարորդ եմ, մի հատ վթար չունեմ: Բայց կարող է լինել իրավիճակ, որ մերկասառույցի պատճառով գնամ, խփեմ մի թանկանոց մեքենայի: Իմ ԱՊՊԱ-ն 300 տոկոսով թանկանալու է: Այսինքն՝ մենք միայն այդ 3 հազար դրամ թանկանալու դեմ չենք պայքարում, հետագան էլ ենք հաշվարկում»,- նշեց ակցիայի մեկ այլ մասնակից վարորդ:

Մանրամասները՝ տեսանյութում: