Արցախի գրավյալ տարածքում վթարվել է թուրքական ընկերության՝ Ահմեդբեյլի-Շուշի-Վարանդա ավտոմայրուղու շինարարներով ավտոբուսը

Լուրեր

10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի գրավlալ տարածքում Ահմեդբեյլի-Շուշի-Վարանդա ավոտաճանապարհի շինարարներին տեղափոխով ավտոբուսը վթարի է ենթարկվել, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ թուրքական «KOLIN Insaat, Turizm Sanayi ve Ticaret» ընկերության ավտոբուսի վթարի հետևանքով 21 մարդ է տուժել։ Վթարը տեղի է ունեցել T3 թունելի մուտքի մոտ, որը կառուցվում է Ահմեդբեյլի-Վարանդա-Շուշի մայրուղու վրա։

Թուրքական այս ընկերությունն աշխատում է Ահմեդբեյլի-Շուշի-Վարանդա-ավտոմայրուղու շինարարության վրա։ Ավտոբուսն ընկերության աշխատակիցներին տեղափոխելիս է եղել երեկոյան հերթափոխի։

Ադրբեջանի Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ 13 վիրավոր, որից 11-ը Թուրքիայի քաղաքացիներ են, տեղափոխվել են Բաքվի վերականգնողական կենտրոն։ Նրանցից 2-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, ևս 9-ի վիճակը գնահատվում է միջին ծանրության։ Նշվում է, որ 5 մարդ էլ Վարանդայի շրջանային հիվանդոցում է։

«Նախնական վարկածով՝ ավտոբուսի վարորդը կորցրել է կառավարումը, ինչն էլ վթարի պատճառ է դարձել»,- ասվում է Ադրբեջանի ավտոճանապարհների պետական գործակալության հայտարարության մեջ։

Նշնենք, որ թուրքական Kolin-ը խոշոր շինարարական ընկերություն է, որը զբաղվում է Արցախի գրավյալ տարածքներում ենթակառուցվածքային նախագծերի իրագործմամբ՝ ճանապարհներ, թունելային կամուրջների կառուցմամբ։

Էմմա Չոբանյան