Բաքուն հատուկ հանձնաժողով է ստեղծել՝ ալբանացնելու հայկական եկեղեցիները

Լուրեր

14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանն Արցախի գրավյալ տարածքներում շարունակում է հայկական կրոնական, պատմամշակութային հուշարձանների ու կոթողների վերացման, ինչպես նաև դրանցից հայկական հետքը վերացնելու պետական քաղաքականությունը։ Մասնավորապես, նախօրեին Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովը հայտարարել է, որ «Ալբանիայի (Աղվանք) պատմության ու ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ է ստեղծվել», իբր, ալբանական կրոնական տաճարներից «հայերի գրած կեղծ հետքերը (գրառումները)», գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Քերիմովը նշել է, որ խմբում ներառվել են պետական կառույցների ներկայացուցիչներ։

«Մենք դիտարկել ենք այդ վայրերն աշխատանքային խմբի անդամների հետ, ստուգումից հետո կորոշենք մեր հաջորդ քայլերը։ Այդ վայրերը դեռ լիովին անվտանգ չեն։ Տարածքների ականազերծումից հետո մենք տեղական ու միջազգային փորձագետներին կտանենք այնտեղ և կփաստագրենք հայկական կեղծիքն ու փոփոխությունները և կներկայացնենք միջազգային հանրությանը»,- ասել է Քերիմովը։
Նրա խոսքով՝ նախատեսում են միջազգային փորձագետների հրավիրել Ադրբեջան։

Փաստորեն, Ադրբեջանը պետական մշակված քաղաքականությամբ շարունակում է Արցախը հայկական հետքից ջնջելու գործընթացը։ Այսպիսով, Բաքուն նաև արհամարհում ու չի կատարում ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի՝ 2021թ․ դեկտեմբերի 7-ի որոշումը, ըստ որի՝ Ադրբեջանը բոլոր միջոցները պետք է ձեռնարկի՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության՝ ոչ միայն եկեղեցիների, այլև աղոթատեղիների, հուշարձանների, հուշակոթողների, գերեզմանների վանդալիզմը։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, չնայած ԵԱՀԿ Մինսկի խմբի և միջազգային տարբեր կառույցների հորդորներին, պաշտոնական Բաքուն շարունակում է արգելափակել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ ու նրա գրավյալ տարածքներ։

Էմմա Չոբանյան