Գյումրիում ևս իրավիճակը լարված է․քաղաքապետարանի և ցուցարարների միջև ոստիկանական պատնեշ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Քաղաքականություն
17.04.2018 | 17:27Քաղաքացիական խաղաղ անհնազանդության մեկնարկը տրված է նաև Գյումրի քաղաքում։ Այսօր առավոտյան Գյումրու մի շարք ուսումնական հաստատություններում դասադուլ էին հայտարարել դպրոցական բարձր դասարանի աշակարտները, որոնց ավելի ուշ միացել են նաև երիտասարդներ: Նրանք Շիրակի մարզպետարանում կարճ հանդիպում են ունեցել մարզպետ Արթուր խաչատրյանի հետ, ապա քաղաքապետարանում՝ Սամվել Բալասանյանի:
Գյումրիում ևս ցուցարարներին ուղեկցել են մեծ թվող ոստիկաններ։ Նրանք որոշ ժամանակ փակել են Գյումրու կենտրոնական փողոցի բոլոր ուղղությունները ու նստացույց արել: