Expo 2020 Dubai-ի շրջանակում քննարկվել են ՀՀ-ում օտարերկրյա ներդրումներին առնչվող հարցեր

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

«Expo 2020 Dubai» ցուցահանդեսում Հայաստանի ազգային օրվա շրջանակում «Էնթերփրայզ Արմենիայի» (Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամ) ներկայացուցիչները ԱՄԷ պետական հատվածի և գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել են առևտրատնտեսական կապերը զարգացնելու, նոր օտարերկրյա ուղղակի ներդրումների ներգրավման հարցեր։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։

Լեհ-Արաբական առևտրի պալատի հիմնադիր նախագահ Ռոբերտ Ջրեյսաթիի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են գործընկերային կապերն ամրապնդելու և ինստիտուցիոնալ հիմքերի վրա դնելու, գործարար շրջանակներին օժանդակելու աշխատանքներում փոխգործակցության հնարավորությունները:

Շեյխ Ահմեդ Բին Ահմեդ Բին Համադան Ալ Նահյանի մասնավոր գրասենյակի գործադիր տնօրեն Ահմեդ Էլմեթվալիի, «EURASIA Gulf Unique Group Hotels Remax» ձեռնարկության հիմնադիր Աբդո Կայալի, Richman House-ի տնօրեն Վազգեն Եղիազարյանի, Ziba Foods-ի համահիմնադիր Գրեգ Օհանեսյանի, Րաֆֆի Վարդանյանի հետ հանդիպումների ընթացքում ներկայացվել են Հայաստանի ներդրումային գրավչությունը, տնտեսության առաջընթաց ճյուղերն ու դրանց ընձեռած հնարավորությունները, «Էնթերփրայզ Արմենիայի» կողմից ներդրողներին տրամադրվող ծառայությունների ամբողջական շրջանակը: Գործարարները ներկայացրել են Հայաստանում հավանական ներդրումներ իրականացնելու առնչությամբ իրենց հետաքրքրության ոլորտները։

«Ամենամյա ներդրումային համաժողով 2022» (Annual Investment Meeting 2022) միջոցառման գլխավոր տնօրեն Վալիդ Ֆարգհալի հետ հանդիպմանը քննարկվել են համաժողովին Հայաստանի մասնակցության ձևաչափին և կազմակերպչական աշխատանքներին նվիրված հարցեր: