Ծախում են հայրենիքը՝ առանց գումարի․ ՌԴ-ն է մեղավոր ՀՀ-ում հակառուսական տրամադրության մեջ․ Ազատ Արշակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 00:59
ԱԱ-2026. Վերջին վայրկյաններին հաղթական գոլ` փլեյ-օֆֆի մեկնարկային խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.06.2026 | 23:31
Ո՞ւր են ընտրությունների արդյունքներից դժգոհ մարդիկ․ Գալյանը՝ Վարդևանյանին. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 23:14
Թուրքիան արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
28.06.2026 | 22:27
Արման Թաթոյանի հրապարակած 2 ձայնագրությունների մասով վարույթ կա, մեղադրյալ չկա․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 21:45
Քննարկվում է դիզելային վառելիքի արտահանման ամբողջական արգելքի հնարավորությունը․ Պուտին
28.06.2026 | 21:32
Փոխադարձ վիրավորանքներ՝ ՍԴ-ում․ «Դերասանական ձիրք չունեմ», «Ձեր մոտ կեղծարարական էլ ա ստացվում»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 20:50
Ցավով տեղեկացա բժիշկ Գագիկ Ստամբուլցյանի մահվան մասին. Ավանեսյան
28.06.2026 | 20:00
«Կյանքս կտամ», քարսիթ՝ ոչ. ինչու են ճանապարհին երեխաներ մահանում․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 19:46
Բեռլինում սահմանվել է ջերմության բացարձակ ռեկորդ՝ 149 տարվա դիտարկումների ընթացքում․ Լևոն Ազիզյան
28.06.2026 | 19:30
Ռուսաստանն ունի բավարար ուժ, միջոցներ և քաղաքական կամք, և դրանում ոչ ոք չպետք է կասկածի․ Պուտինը՝ «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախընտրական համագումարում
28.06.2026 | 18:55
Վթարված մեքենայում հայտնաբերվել է նախկին նախարար Գագիկ Ստամբուլցյանի մարմինը
28.06.2026 | 18:42
Սաուդյան Արաբիայում ուղղաթիռի կործանման հետևանքով 14 մարդ է զոհվել
28.06.2026 | 18:20
Ձայնագրություններում ՀՀ քաղաքացիների հասցեին այնպիսի վիրավորանքներ կան, որ եթե այլ նպատակ հետապնդվեր, դրանք կհրապարակվեին․ ՀԿԿ նախագահի տեղակալ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 18:02
Չկա որևէ ուժ, որը վիճարկած լինի հրապարակված տեսագրությունները․ ՀԿԿ ներկայացուցիչ. ՏԵՍԱՆՅՈւԹ
28.06.2026 | 17:35
Նախընտրական պաստառը պոկելու համար ձերբակալվածի մահվան գործով դեռևս որևէ մեկին մեղադրանք չի առաջադրվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը քաղաքական-հասարակական գործիչ Ազատ Արշակյանն է

-Պարո՛ն Արշակյան, Միջազգային հանրապետական ինստիտուտի հարցման համաձայն՝ Հայաստանում հարցված քաղաքացիների ճնշող մեծամասնությունը որպես քաղաքական և տնտեսական սպառնալիք է դիտարկում նախ Թուրքիան՝ 90%-ը, Ադրբեջանը՝ 77%-ը և ՌԴ-ն՝ 15%-ը։ Իսկ անվտանգային թիվ մեկ սպառնալիքը Թուրքիան է՝ 88%, Ադրբեջանը՝ 81% և Ռուսաստանը՝ 11%։ Թուրքիայի և Ադրբեջանի՝ սպառնալիք լինելու մեջ ոչ մի զարմանալի բան չկա, բնական է՝ հաշվի առնելով կոնֆլիկտը, իսկ ահա Ռուսաստանի պարագայում զարմանալի է՝ մենք դաշնակիցներ ենք, ՀԱՊԿ-ի և ԵՏՄ-ի անդամ Ինչո՞ւ է հայաստանցիների 11-15%-ը ՌԴ-ն ներառել թշնամական եռյակում։

-Ճիշտ այնքան հայ, որքան ապրում է ՀՀ-ում, հենց այդքան հայ էլ ապրում է ՌԴ-ում։ Այսինքն՝ մենք լավատեղյակ ենք, մեր սեփական փորձով գիտենք, թե ինչ է նշանակում ռուսական պետությունը։ Օրինակ՝ տեսնում ենք ՌԴ-ի հարաբերություններն իր եղբայր Ուկրաինայի հետ, դա շատ մտահոգիչ է, շատ անհանգստացնող։ Դա դուրս է բարոյական բոլոր տեսակի նորմերից, երբ 150 հազար ռուս զինվոր հենց հիմա պատրաստ է ներխուժել Ուկրաինա։ Սպառնում են։ 150 միլիոն բնակիչ ունեցող ՌԴ-ն հենց հիմա չի ճանաչում պետություն ունենալու՝ 40 միլիոն ուկրաինացիների իրավունքը։ Մի քանի օր առաջ նախկին դատավորին իր տանից առևանգել են ՌԴ-ում, Չեչնիայից զինված մարդիկ եկել են, ՌԴ-ի կենտրոնում դատավորի կնոջն առևանգել են, ճանապարհին էլ ձևակերպել են, թե հարձակվել է ոստիկանների վրա։ Մենք տեսնում ենք, թե ինչպես է ՌԴ-ն վարվում իր քաղաքացիների հետ․ Նավալնիի գործը բավարար է։

-ՌԴ-ում թիվ մեկ ընդդիմադիր գործիչ համարվող Ալեքսեյ Նավալնիի կառույցների և նրա թիմի գործունեությունն արգելված է։ Շատերն անվտանգության բացակայությունից ելնելով՝ հեռացել են ՌԴ-ից։ Իսկ իրեն՝ Նավալնիին, որն այսօր բանտարկված է, օրերս մտցրեցին ծայրահեղականների և ահաբեկիչների ցուցակում․․․

-Փորձել էին նաև նրան թունավորել արգելված զենքով, այսինքն՝ դա ոչ միայն մարդասպանություն է, այլ արգելված ձևով մարդասպանություն է։

-Հայաստան-Ադրբեջան կոնֆլիկտն այսօր դեռ թեժ գնում է, խաղաղություն հաստատված չէ, պարբերաբար փոխհրաձգություններ են տեղի ունենում՝ սպանում են մեզ, մենք՝ իրենց։ Սա փաստ է, և բնական է, որ ՀՀ բնակչությունը թշնամի է որակում նրանց։ Բայց բացատրության կարիք ունի ՌԴ-ի՝ թշնամական եռյակում հայտնվելը, մի վնաս պիտի տված լինեն, չէ՞, որ հայաստանցիների 11-15%-ը թշնամի համարի։ Դա փոքր թիվ չէ։

-Դա շատ մեծ թիվ է, բայց հարցում կազմակերպողների խղճին թող մնա այդ տվյալը։ Ես ուրիշ բան կասեմ․ մենք ունենք պաշտոնական թիվ ունենք՝ 1991 թվականին, երբ հնարավոր էր ազատորեն կամք արտահայտել, այսինքն՝ երբ հայ ժողովուրդն իր կարծիքը հայտնելու անվտանգ միջավայր էր գտել, հայտնեց իր կարծիքը։ Ասաց՝ հեռու Ռուսաստանից, շա՛տ հեռու Ռուսաստանից․ քվեարկողների 99 տոկոսը քվեարկեց անկախության օգտին, ինչի դեմ ո՛չ ՌԴ-ն է բողոքել, ո՛չ Ղազախստանը։ Մեր տատիկներն ու պապիկները տեսել էին ռուս-թուրքական բանակի ներխուժումը Հայաստան։

-Ըստ Ձեզ՝ ո՞վ է մեղավոր Հայաստանում հակառուսական տրամադրությունների այսպիսի աստիճանի մեջ, որ արտացոլվում է սոցհարցման տվյալներում։ 

-Ռուսաստանն ինքն է մեղավոր։ Կա ռուսական պետության քաղաքական դոկտրինա, այսինքն՝ ի՞նչ է ուզում ՌԴ-ն, ի՞նչ վերաբերմունք ունի այլ պետությունների, այդ թվում՝ ՀՀ-ի նկատմամբ։ Այսինքն՝ մենք՝ Խորհրդային միության նախկին հանրապետությունները, լիարժեք պետություն չենք, ձախողված պետություններ ենք։ Հավասար իրավունքներ չունենք իրենց հետ, այսինքն՝ մենք նրանց համար, որպես պետություն, որպես տեղաբնիկ ենք գնահատվում՝ փափախ-տրեխներով, հուլունքներով, իրենք Բաղրամյանին չեն տեսնում։ Մեզ այդպիսի կարգավիճակ են տալիս։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան