Կայացել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Փետրվարի 3-ին Երևանում կայացել է հայ-ավստրիական առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական՝ 8-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունից։

Հայկական կողմից Միջկառավարական հանձնաժողովի համանախագահն է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը, ավստրիական կողմից՝ Ավստրիայի թվայնացման և գործարար կապերի դաշնային նախարարության Տնտեսական հարցերի, նորարարության և միջազգային քաղաքականության գլխավոր տնօրեն, ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը։ Նիստի աշխատանքներին մասնակցել են երկու երկրի պետական կառույցների ներկայացուցիչներ։

Հանձնաժողովի նիստի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել հանձնաժողովի հայկական և ավստրիական կողմի համանախագահները։ Երկուստեք նշվել է, որ հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը գործնական հարթակ ու հիանալի առիթ է՝ բացահայտելու և կանոնավոր հիմքերի վրա դնելու երկկողմ կապերի նոր հնարավորությունները բազմաթիվ ոլորտներում։

«Հայաստանի և Ավստրիայի երկկողմ տնտեսական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ են պարունակում և ես վստահ եմ, որ հանձնաժողովի աշխատանքների արդյունքում նոր հեռանկարներ կբացվեն գյուղատնտեսության, փոքր և միջին ձեռնարկությունների, բարձր տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և մի շարք այլ ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման համար», – ողջունելով հյուրերին՝ նշել է փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։

Հանձնաժողովի ավստրիական կողմի համանախագահ Ֆլորիան Ֆրաուշերը նշել է․ «Ավստրիան և Հայաստանն ունեն գերազանց բարեկամական հարաբերություններ և ավստրիական կողմը մեծապես հետաքրքրված է այս կապերն ամրապնդելու գործընթացով»։

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն իր խոսքում անդրադարձել է հայ-ավստրիական համագործակցությանը հատկապես գյուղատնտեսության ոլորտում՝ «Ավստրիայի հետ համագործակցությունը Ավստրիական զարգացման գործակալության միջոցով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում յուրահատուկ նշանակություն ունի, քանի որ այն այսօր որդեգրել է ապագայի գյուղատնտեսության մոտեցումները, այն է՝ կայուն, օրգանական գյուղատնտեսությունը, որը ոչ միայն նպաստում է նորագույն տեխնոլոգիաների կիրառման միջոցով բերքատվության և եկամուտների բարձրացմանը, այլև խթանում է բնական ռեսուրսների՝ հողի, ջրի խնայողաբար օգտագործումը»։

Հանձնաժողովի նիստի ընթացքում ողջունի խոսքով հանդես են եկել նաև Ավստրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Պապիկյանը, ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը և այլ պաշտոնատար անձինք։

Միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում քննարկել են առևտրի, արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, էներգետիկայի, թվայնացման, առողջապահության, շրջակա միջավայրի, ՓՄՁ, մտավոր սեփականության, նորարարության ոլորտներում համագործակցության ընդլայնման հեռանկարները։

Միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքում ստորագրվել է նիստի արձանագրությունը, որով սահմանվել են հետագա համագործակցության ուղղություններն ըստ ոլորտների: