Բաքուն հրաժարվում է դելիմիտացիայից․ Բայրամովը հայտարարել է, թե «Հայաստանն իրավունք չունի որևէ պայման դնել այդ գործընթացի մեկնարկի համար»

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հերթական անգամ հաստատել է, որ պաշտոնական Բաքուն ամեն կերպ խոչընդոտելու է Հայաստանի հետ սահմանների դելիմիտացիայի գործընթացին։ Մասնավորապես, այսօր Հունգարիայի ԱԳ նախարարի հետ համատեղ մամուլի ասուլիսում Բայրամովը հայտարարել է, որ Հայաստանի «չունի ո՛չ բարոյական, ո՛չ էլ իրավական իրավունք՝ սահմանների դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար որևէ պայման դնելու»։

Բայրամովն ասել է, թե ադրբեջանական կողմը չի տեսնում հետևողական մոտեցում համատեղ երկկողմ հանձնաժողովի ստեղծման հարցում՝ Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի գործընթացի մեկնարկի համար։

Ադրբեջանցի պաշտոնյան հաստատել է, որ վերջերս Հայաստանն իր առաջարկները Ռուսաստանի միջոցով ուղարկել է Ադրբեջանին։

«Դրվել են որոշակի նախապայմաններ։ Ադրբեջանական կողմը կարճ ժամանակում ներկայացրել է իր դիրքորոշումը։ Հայտարարվել է, որ մենք կարող ենք սկսել այդ գործընթացը՝ առանց որևէ նախապայմանի։ Պետությունը, որը 30 տարի տարածքներ է «օկուպացրել», բարոյական, իրավական կամ քաղաքական իրավունք չունի սահմանազատման գործընթացի համար որևէ պայման առաջադրելու։ Հուսով ենք, որ հայկական կողմը դա արագ կհասկանա։ Դա օգտակար կլինի տարածաշրջանի համար»,- ասել է Բայրամովը։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ Բաքուն բացասական է արձագանքել սահմանի դելիմիտացիայի ու դեմարկացիայի մասին Հայաստանի առաջարկներին։
Ստացվում է, որ Ադրբեջանն իրականում չի ցանկանում կատարել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները՝ հրաժարվելով իր զորքերը դուրս բերել ՀՀ սուվերեն տարածքից, որտեղ ադրբեջանցիները գտնվում են 2021թ․ մայիսի 12-ից։

Նշենք, որ այդ պայմանավորվածությունները ձեռք էին բերվել անցյալ տարվա նոյեմբերի 26-ի Սոչիի և դեկտեմբերի 14-ի Բրյուսելի հանդիպումներում։ Մասնավորապես, զորքերի հետքաշման մասին ասվում է ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման արդյունքներով հրապարակված եվրոպական կողմի հայտարարության մեջ։

Էմմա Չոբանյան