Մարդիկ դա չեն մոռացել․ Մանե Թանդիլյանը Սերժ Սարգսյանին հիշեցրեց 3-րդ ժամկետով չառաջադրվելու խոստումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

21.10.2026 | 12:56
Ֆրանսիայի վարչապետը կհանդիպի արհմիությունների հետ՝ քննարկելու անվտանգության հարցերը․ նոր բողոքի ցույցեր են սպասվում
21.10.2026 | 12:53
Մահացել է կինոգետ Դավիթ Մուրադյանը
21.10.2026 | 12:50
Գյումրիում էլեկտրաշչակ է փորձարկվելու 
21.10.2026 | 12:48
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:41
Վթարվել է «Ապարան-Երևան» մայրուղային ջրատարը՝ վայրկյանում 90 լիտր ջրի կորստով
21.10.2026 | 12:32
Պուտինն օրվա առաջին կեսին կընդունի Ուիթկոֆին․ հանդիպման գլխավոր թեման ուկրաինական կարգավորումն է
21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը Սերժ Սարգսյանի պաշտոնավարման տասը տարիները որակեց կորսված տասնամյակ՝ հիշեցնելով Սերժ Սարգսյանի նախընտրական խոստումները, որոնք այդպես էլ իրականություն չեն դարձել: «Մեր երկրի հարկային և մաքսային համակարգը պետք է լինի մրցունակ, իսկ Հայաստանի հարկային համակարգը հազիվ է համարվում մրցունակ։ Հայաստանում իրական աղքատության ցուցանիշը շատ ավելին է և  գործազրկության մակարդակն իրականում շատ ավելին է»,- ասաց Թանդիլյանը։ 

Պատգամավորն անդրադարձավ նաև Հյուսիս-հարավ ավտոճանապարհի անավատ շինարարությանը, արտահանման չիրականացված ծավալներին: «Ցանկը կարելի է շարունակել։ Փաստացի, 5-ամյա պլանի ՀՀԿ-ի անփոխարինելի թեկնածու  Սերժ Սարգսյանի՝ այսինքն՝ Ձեր առաջնորդությամբ նույնիսկ տասը տարվա ընթացքում չեք կարողացել հասնել այդ ցուցանիշներին, և անթիվ-անհամար չկատարված խոստումների շարքը դեռ  կարելի է շարունակել»,-ասաց պատգամավորը։

«Պարո՛ն Սարգսյան, Ձեր հեղինակությունը դա չի փրկի, սա Ձեր խոստումն է, և մարդիկ դա չեն մոռացել»,-ասաց Թանդիլայնը՝ վարչապետի թեկնածուին հիշեցնելով երրորդ ժամկետով չառաջադրվելու խոստումը։

Ամբողջությամբ՝ տեսանյութում