Թուրքիայի ռազմաօդային ուժերն Իրաքում և Սիրիայում քրդերի դեմ գործողություն են իրականացրել

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Թուրքիայի ռազմաօդային ուժերը Սիրիայում և Իրաքի հյուսիսում քուրդ զինյալների դեմ օդային գործողություն են իրականացրել։ Այս մասին հյատնել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Իրաքի Նեյնավա նահանգի Մախմուր քաղաքի հրթիռակոծության հետևանքով զոհվել է 8 մարդ, վիրավորվել՝ 17-ը, հայտնում է քրդական RUDAW գործակալությունը՝ հղում անելով առողջապահության ոլորտի պաշտոնյաներին։

«Թուրքիայի ՌՕՈՒ-ն «Ձմեռային արծիվ» օդային գործողությունն է իրականացրել PKK/KCK/YPG-ի «ահաբեկիչների», քրդական զինված «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» դեմ Դերիքի, Սինջարի ու Քարաջաքի շրջաններում, որոնք որպես բազա են օգտագործվում Իրաքի և Սիրիայի հյուսիսում»,- ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հարվածներ են հասցվել ապաստարաններին, թունելներին, զինամթերքի պահեստներին։

Ըստ Թուրքիայի ՊՆ-ի՝ «Ձմեռային արծիվ» գործողությունը, իբր, իրականացվում է միջազգային իրավունքի նորմերին, ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածին համապատասխան։ Հաղորդվում է, որ գործողության ժամանակ հայրենական արտադրության զինամթերք է օգտագործվել։

Հավելենք, որ համացանցում խաղաղ բնակավայրերի ռմբակոծության հետևանքները պատկերող տարբեր տեսանյութեր են հրապարակվում։

Էմմա Չոբանյան