Սերժ Սարգսյա՞նն է մուրացկանությունից խոսում․ լիզում էին ուրիշի կոշիկները, մոռացա՞ն, իրե՛նք են քաղաքական մուրացկանը․ Վաղարշակ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի հետ

-Հանրությունը արդեն մի քանի ամիս է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն է լսում, և Սերժ Սարգսյանի երեկվա հարցազրույցը, երևի թե նպատակ ուներ անդրադառնալ այդ ձևակերպումներին: Սարգսյանը նշում է. «Կոչ եմ անում Արցախը հայկական համարող մարդկանց համախմբվել և իշխանությունից պահանջել դադարեցնել քաղաքական մուրացկանությունը, որպեսզի վերականգնենք բանակցային պրոցեսը: Խաղաղություն աղերսելը երբեք չի բերել խաղաղության, չնայած մենք ջախջախված ենք, չնայած կապիտուլացված ենք, բայց ունենք հնարավորություն բանակցային պրոցեսը վերականգնելու»: Իշխանությունն ականջալուր կլինի՞ Սերժ Սարգսյանի այս և՛ քննադատությանը, և՛ կոչին:

-Գիտեք՝ քաղաքական մուրացկանությունից է խոսում մի մարդ, ում իշխանության 10 տարիների ընթացքում բազմաթիվ քաղաքական գործիչներ արտաքին ճակատում զբաղված են եղել ուրիշի կոշիկները լիզելով, և ես ընդհանրապես հարկ չեմ համարում այդ մտքին անդրադառնալ, որովհետև քաղաքական մուրացկանն իրենք են, ովքեր մեզ մեղադրում են նման բաների մեջ, և մարդիկ, ովքեր ամենատարբեր որակումներն են տալիս իրենց երկրին և իրենց երկրի քաղաքական իմիջն են գցում երկրի թե՛ ներսում, թե՛ դրսում։ Այդ մարդիկ Հայաստանի Հանրապետության դեմ են աշխատում: Եվ ընդհանրապես պետք չէ անցնել կոռեկտության սահմանները:

-Երևի կասկածում են իշխանության, այսպես ասած, խաղաղության դարաշրջան բացելու խոստումներին՝ բերելով այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանի ժամանակ է պատերազմի արդյունքը գրանցվել: Կարծում եմ՝ լսել եք այն քննադատությունը, որ պարտված իշխանությունը չի կարող արժանապատիվ խաղաղություն բերել:

-44-օրյա պատերազմի պարտության մեջ ամենամեծ մեղավորությունը և պատասխանատվությունը կրում է նախկին իշխանությունը՝ ի դեմս Սերժ Սարգսյանի, ովքեր գնացել, բանակցել են հողերը հանձնելու մասին, եկել են այստեղ, ասել են՝ ոչ մի թիզ հող: Դրսում բանակցային տարբեր սեղանների շուրջ Արցախը դարձրել են սակարկման առարկա, եկել են այստեղ, պաթոսով խոսել են տարբեր հարցերից, խաբել են սեփական ժողորդին, և դա արել են մեկ նպատակով, որպեսզի շարունակեն թալանել, կեղեքել իրենց հասարակությանը: Եվ սա արդեն արձանագրված փաստ է, որ մարդիկ ձգձգել են բանակցային պրոցեսը, որպեսզի պահպանեն իրենց իշխանությունը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան