Էրդողանն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարարին

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի նախագահականի թվիթերյան գրառումից։

Էրդողանը պաշտոնական այցով Թուրքիայում գտնվող Հասանովին ընդունել է նախագահական համալիրում։ Հրապարակված լուսանկարից երևում է, որ հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը։

Այսօր ավելի վաղ Հասանովը հանդիպել էր Թուրքիայի ՊՆ ղեկավարին։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ նախարարները նախ դեմ առ դեմ հանդիպում են ունեցել, ապա կայացել է պատվիրակությունների հանդիպումը։ Նշվում է, որ քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցեր, մտքեր են փոխանակվել պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության շուրջ։

Հավելենք, որ մինչ այս էլ Ադրբեջանի ՊՆ ղեկավարը պաշտոնական այցով Իրանում էր։

Էմմա Չոբանյան