Կանխատեսում ենք 5-ից 5.5 % գնաճ․ սննդամթերքի գները ավելի նվազ տեմպերով են աճելու․ Մարտին Գալստյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանում սննդամթերքի գներն աճել են շուրջ 12 տոկոսով: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ նախագահի խոսքով՝ գնաճը ունի երկու աղբյուր, որոնցից առաջինը արտաքին շուկաներից եկող գնաճն է, որը համաշխարհային ֆենոմեն է:

«Հայաստանում գնաճը 7,7 տոկոս է, ԱՄՆ-ում տարին ավարտել են մոտ 7 տոկոս գնաճով, ՌԴ-ում գրանցվել է 8,4 տոկոս գնաճ, Վրաստանում գնաճը երկնիշ թվով են չափում»,- նշեց ԿԲ նախագահը:

Նրա խոսքով՝ գնաճի երկրորդ աղբյուրը տեղական ապրանքների սեզոնային թանկացումն է: «Հայաստանում տարավերջին գնաճը կանխատեսածից ավելի քիչ է եղել՝ սեզոնային որոշ ապրանքների գների՝  բնականին մոտ մակարդակին վերադառնալու շնորհիվ։ Տարեվերջին գնաճը 9,6 տոկոսից իջավ ոչ թե մեր կանխատեսած 8,4 տոկոսի, այլ ավելի ներքև։ Ակնկալել, որ այս տարվա ընթացքում սննդամթերքի գնաճը կկրկնի 2021 թվականի վարքագիծը, կարծում եմ, մեր բազային սցենարով այդպես չէ։ Մենք ակնկալում ենք, որ սննդամթերքի գներն ավելի նվազ տեմպերով են աճելու»,- ասաց Մարտին Գալստյանը։

Նա հայտնեց նաև, որ ԿԲ-ն հաշվարկել է ջրի, էլեկտրաէներգիայի սակագների թանկացման ազդեցությունը՝ ընդհանուր գնաճի վրա։ Ջրի և էլեկտրաէներգիայի սակագների փոփոխության արդյունքում 2022 թվականին ակնկալվող գնաճը, ԿԲ գնահատականով,  տարեկան կտրվածքով մոտ 0,6 տոկոս կկազմի, իսկ էլեկտրաէներգիայի թանկացմամբ պայմանավորված երկրորդային ազդեցությունները հաշվարկած՝ տարեկան գնաճը կմեծանա 1-1,5 տոկոսով։

«Ընդհանուր գնաճը, որը վերաբերում է կարգավորվող գներին, գնահատում ենք, որ կլինի մոտ 1-1,5 տոկոսի շրջանակներում՝ տարեկան կտրվածքով։

Տարեկան գնաճը կավելանա 1-1,5 տոկոսով․ այդքան կլինի կարգավորվող գների ազդեցությունը 2022 թվականի գնաճի վրա»,- պարզաբանեց ԿԲ նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում: