ՌԴ-ի թշնամին է Նժդեհը՝ քանդում է ռուսների նպատակները․ էլի՛ ոտնձգություններ կլինեն․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 18:46
ՀՀ-ն է որոշումներ կայացնելու TRIPP մուտք ու ելքի պահին. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:34
Հայաստանի Մ-17 հավաքականը պարտվել է Լիբանանին
16.09.2026 | 18:29
Ուկրաինայի ԶՈՒ-ն հայտարարել է Ղրիմի օդանավակայանում ռուսական Սու-24 ռմբակոծիչի հարվածելու մասին
16.09.2026 | 18:27
Պուտինի մոտ ռազմաբազան հանելու հարց չեմ բարձրացրել. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:18
Ինչ տեսանք Ադրբեջանի պաշտոնյայի կողմից անընդունելի է. Փաշինյանը` Հաջիևի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 18:10
Ալեն Սիմոնյանը՝ ռուսական ռազմաբազայի մասին // Նոր Սահմանադրության տեքստը մինչև տարեվերջ կհրապարակվի․ ԼՈՒՐԵՐ
16.09.2026 | 18:00
Ունեցել ենք նահատակվելու քաղաքականություն, առաջարկում ենք ապրելու քաղաքականություն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:53
Լիտվայի նախագահը հայտարարել է, որ երկրի օդային տարածքում խոցված անօդաչու սարքը ռուսական է
16.09.2026 | 17:53
Աղիողորմ մռնչյունները, որ հնչում են, դաս են նրանց համար` չեն մարսելու թալանած որևէ լումա. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:43
ՍԴ-ն հրապարակել է TRIPP-ի հարցով որոշումը
16.09.2026 | 17:42
Հուսով ենք՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս շուտ կհաստատվի համապարփակ և երկարատև խաղաղություն․ Թուրքիայի ՊՆ ղեկավար
16.09.2026 | 17:30
«Տգետ» vs «նիկոլական»․ լավ սովորելն ու լավ ապրելը հոմանի՞շ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:28
Նովակ Ջոկովիչը կմասնակցի մրցաշարի, որտեղ երբեք չի պարտվել
16.09.2026 | 17:20
Գյուղատնտեսության ոլորտում աճ չունենք, նվազում ունենք. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 17:11
Գազայում շենքի փլուզման հետևանքով առնվազն 20 պաղեստինցի է զոհվել, տասնյակ մարդիկ փլատակների տակ են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանն է

-Պարո՛ն Խզմալյան, օրերս ռուսական «Ռեգնում» լրատվամիջոցը տեղեկություն հրապարակեց, ըստ որի՝ ռուսական ոստիկանությունը, ժամանելով Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության վայր՝ Խորհրդային բանակի փողոց, դադարեցրել է ֆիլմի ցուցադրության կազմակերպումը։ Նժդեհին ռուսները ներկայացնում են որպես հայ նացիստ, ֆաշիզմի ջատագովություն է դա ներկայացվել տեղեկատվական տիրույթում։ Նժդեհը մեր հասարակությունում պայքարի խորհրդանիշ է։ 1919-21 թվականներին Գարեգին Նժդեհն էր, որ Սյունիքի կամ Լեռնահայաստանի ինքնապաշտպանությունը կազմակերպեց,և թույլ չտվեց, որ այն ադրբեջանական դառնա։ Դա պայքար էր Խորհրդային միության դեմ։ Գուցե Նժդեհի նկատմամբ ատելությունն այդտեղի՞ց է գալիս։

-Նժդեհին, իրոք, դժվար է նկարագրել․ որպես փիլիսոփա՝ նա նիցշեական էր, և որպես ազգային, քաղաքական և ռազմական գործիչ՝ նրա երևույթը համամարդկային է։ Խնդիրն այն է, որ Նժդեհը հիմա էլ շարունակում է պարտության մատնել ռուս-կայսերական և ադրբեջանա-թուրքական ուժերին։ Ինչո՞ւ է նա այդքան արդիական․ 1920 թվականի պատերազմի գլխավոր նպատակներից մեկն էր, եթե ոչ՝ ամենագլխավորը, ճեղքել հենց Սյունիքի խոչընդոտը, որը պահպանվեց հենց իր շնորհիվ։ Ընդ որում, նա այդքան միամիտ մարդ չէր, որ հավատար և հեռանար ինչ-որ փաստաթղթի դիմաց․ չկար որևէ փաստաթուղթ, որը չկարողանային ոտնահարել ռուսները։ Նա գիտակցեց՝ փոխվեց աշխարհաքաղաքական իրավիճակը և ռուսներն իրենք համոզվեցին, որ այդ չարաբաստիկ կամուրջը, որ ստեղծվում էր՝ Նախիջևան-Սյունիք-Արցախ ճանապարհով Թուրքիայից դեպի Ադրբեջան, Թուրքեստան, և ապա՝ Ռուսաստան, այդքան էլ ձեռնտու չէ։

Ստալինը դա գիտակցեց, ահա թե ինչու նրանց անուղղակի հանդիպման ժամանակ կարևորեց Ստալինը Նժդեհի անձը և երևույթը, որ ոչ միայն պահանջեց, որ նրան ողջ թողնեն, չսպանեն, այլ նաև հրամայեց նրան բերել Երևան։ Խնդիրն այն է, որ Նժդեհը ՌԴ-ի գլխավոր թշնամին է ՀՀ-ում, որովհետև նրա ժառանգությունը շարունակում է քանդել Ռուսաստանի ռազմավարական նպատակները։ Գուցե տարօրինակ հնչի, բայց ԵՄ-ի և ԱՄՆ-ի դեսպաններն անցյալ տարի Նժդեհի դերակատարությունն արեցին՝ նրանք էին գնում սահման և երաշխավորում, որ Սյունիքը չի հանձնվելու։ Դա հիմա ոչ միայն ՀՀ-ին է պետք, այլ նաև աշխարհին։ Այնպես որ, ֆիլմի արգելքի հետևում աշխարհաքաղաքական լուրջ պատճառներ կան։

-ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը հանդես եկավ հայտարարությամբ՝ նշելով, թե իր խորին մտահոգությունն է հայտնում՝ կապված որոշ շրջանակների կողմից Հայաստանի անկախության մարտիկ Գարեգին Նժդեհի հիշատակը պղծելու հետ, որոնք շահագրգռված են հայ-ռուսական եղբայրական հարաբերությունները վարկաբեկելու հարցում։ Արդյո՞ք համարժեք էր այդ հայտարարությունը։

-ՀՀ դեսպանատան հայտարարությունն այնքան երկիմաստ է, որքան ՀՀ պաշտոնական դիրքորոշումը ՌԴ-ի նկատմամբ։ Թեև պետք է գնահատել, որ բացեիբաց, առաջին անգամ գոնե, հնչում է այդքանը, և դա լավ է։ Պետությունը փորձում է գոնե բարոյական դաշտում պաշտպանել իր ազգային արժանապատվությունը։ Սա կիսաճշմարտություն է, ինչը թույլ է տալիս ենթադրել, որ նման ոտնձգություններ կլինեն և ապագայում։ Եթե մենք չսկսենք ճշմարտություն արտաբերել և անկեղծ լինել գոնե ինքներս մեզ հետ, մենք չենք կարող այլոց հետ անկեղծ լինել։ Ռուսները կարող են ձևացնել, թե չեն հասկացել՝ ում է դա վերաբերվում։ Դա, իհարկե, վերաբերվում է ՌԴ իշխանություններին։ Էլ ո՞վ կարող էր Մոսկվայի ոստիկանությանն ուղարկել՝ ֆիլմի դիտում արգելելու։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան