Խնդիրներ՝ կապված տուգանքների վճարման հետ. ոստիկանության պարզաբանումը

Լուրեր

10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:27
Նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ է ներկայացվել Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ
10.09.2026 | 16:14
ՊԵԿ-ը օգոստոսին արձանագրել է հարկային իրավախախտումների մի շարք դեպքեր
10.09.2026 | 16:03
Մերցը ՌԴ-ի մոտ խաղաղության բանակցությունների լուրջ պատրաստակամություն չի տեսնում
10.09.2026 | 15:55
ԱԽ քարտուղարը և Շվեյցարիայի դեսպանը քննարկել են երկու երկրի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր
Բոլորը

Վերջերս պարեկային ծառայությունում շատացել են քաղաքացիների դիմում-բողոքները՝ կապված վարչական իրավախախտումների վերաբերյալ որոշումների վճարման հետ։ Պարեկային ծառայությունում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, որոնց պատճառով վճարման ընթացքում ի հայտ են գալիս խնդիրներ. տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

Խնդիրը հետևյալն է. քաղաքացին ստանում է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը, տերմինալով կամ բանկի միջոցով կատարում է վճարում, սակայն որոշ ժամանակ անց պարզվում է, որ խախտման համար վճարումը չի կատարվել։

Պարզաբանենք: Եթե որոշում է կայացված, որ քաղաքացին տուգանվել է, օրինակ՝ 20 000 դրամի չափով, նա տերմինալ է մուտք անում 20 000 դրամ։ Չի նկատում, որ պահվում է որոշակի գումար միջնորդավճար։ Այսինքն՝ տերմինալն ընդունում է 19 700 դրամ։ Փաստորեն տուգանքն ամբողջովին չի վճարվում, և այն ավտոմատ կերպով ուղարկվում է ԴԱՀԿ։

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարածված մեկ այլ խնդիր էլ կա, երբ քաղաքացին տերմինալում մուտք է անում ոչ ճիշտ համարներ։ Այսինքն՝ ճիշտ է մուտքագրում հաշվեհամարը, իսկ որոշման համարը սխալ։ Այս անգամ նույնպես գումարը մուտք է լինում հաշվեհամարին, սակայն պարեկի արձանագրած տուգանքը մնում է չվճարված։

Բանկում վճարումների հետ կապված լինում է հետևյալ խնդիրը։ Բանկի աշխատակիցը որոշման համարը մուտքագրելիս կամ սխալ թվեր է նշում, կամ թվանշանների միջև ավելացնում է այսպիսի նշաններ / կամ այլ կերպ ասած՝ դրոպ։ Համակարգը չի ընդունում նման մուտքագրում։ Գումարը փոխանցվում է հաշվեհամարին, սակայն տվյալ որոշման սխալ մուտգաքրման պատճառով կրկին տունգանքը համարվում է չմուծված։

Հարգելի՛ քաղաքացիներ, տուգանքի վճարումներ կատարելիս եղեք ուշադիր։ Հաշվեհամարի համար նախատեսված վայրում նշեք որոշման կտրոնի ներքևի հատվածի հաշվեհամարի թվերը, իսկ որոշման համարի համար նախատեսված վայրում՝ որոշման կտրոնի վերևի հատվածում նշված թվերը։ Մուտքագրելիս ստուգեք որոշման համարը, եթե տերմինալը պահանջում է միջնորդավճար, վճարեք հավելյալ դրամը։ Սրանք մանրուքներ են, որոնք ստույգ կատարելու դեպքում զերծ կմնաք հավելյալ քաշքշուկներից։ Իսկ եթե արդեն բախվել են նմանատիպ խնդիրների, դիմեք պարեկային ծառայություն։