Էրդողանը պատրաստվում է ևս 4 նախարարից ազատվել․ նրանց թվում է ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն․ լրատվամիջոց

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նոր փոփոխություններ է պատրաստվում անել կառավարության կազմում։ Թուրքական Cumhuriyet-ը գրում է, որ Էրդողանը կարող է զբաղեցրած պաշտոններից հեռացնել ևս 4 նախարարի՝ այն բանից հետո, երբ օրերս արդարադատության նախարար Աբդուլհամիտ Գյուլը հրաժարական տվեց։

Էրդողանը կարող է հեռացնել ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուին, մշակույթի նախարար Մեհմետ Նուրի Էրսոյին, առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջային և գյուղատնտեսության նախարար Բեքիր Փաքդեմիրլիին։

Նշվում է, որ ամենանշանակալին կլինի Չավուշօղլուի հնարավոր փոփոխությունը, որին կարող է փոխարինել նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Չավուշօղուի հնարավոր պաշտոնանկության մասին վերջին շրջանում թուրքական մամուլը հաճախ է գրում։ Իսկ Փաքդեմիրլին Էրդողանի բարեհաճությունը կորցրել է անցյալ ամռանն անտառային հրդեհների հետ կապված խնդիրների պատճառով։

Գյուլի հրաժարականը դիտվում է որպես իսլամիստ-պահպանողական ավանդույթի հետագա խախտում։ Նախկին նախարարը մտերիմ էր իշխող է «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Նուման Քուրթուլմուշի հետ։

Ըստ թուրքական պարբերականի՝ Գյուլի հրաժարականը նշան է այն բանի, որ ներկուսակցական վեճերում Էրդողանը նախկին վարչապետ Բինալի Յըլդըրըմի կողմում է։ Նախկին նախարարը նաև խնդիրներ է ունեցել ՆԳ նախարար Սուլեյման Սոյլուի հետ և նախկինում դեմ է եղել Էրդողանի հրամաններին։ Նախագահը նաև գոհ չի եղել դատավորների և դատախազների դեմ Գյուլի գործողություններից, որոնք, ենթադրաբար, կապված են 2016-ի անհաջող հեղաշրջման փորձի հետ։

Լրատվամիջոցը գրում է, որ իշխող կուսակցությունում լարվածության աճի ևս մեկ պատճառ է աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում» կուսակցության հետ գործարքը, ըստ որի՝ նրանց երկու տեղ է խոստացվել Դատավորների ու դատախազների խորհրդում, սակայն տրվել է միայն մեկը։

Էմմա Չոբանյան