1362 նոր դեպք, 7 մահ․ կորոնաիրավիճակը Հայաստանում
Հունվարի 31-ի` ժամը 11:00-ի դրությամբ, արձանագրվել է 1362 նոր դեպք, իրականացվել է 4673 թեստավորում, գրանցվել է 7 մահվան դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 367 795 դեպք, որոնցից 336 005 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 22202 պացիենտ: Ընդհանուր առմամբ կորոնավիրուսի հետևանքով մահվան 8053 դեպք է արձանագրվել, կատարվել է 2 726 988 թեստավորում։