«Վրաստանի հայ համայնքը» ակցիա է անցկացրել ՆԳՆ շենքի մոտ

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

«Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը ֆեյսբուքյան էջում հրապարակում է տարածել, ըստ որի՝ «Վրաստանի երիտասարդական միության և «Րաֆֆի» ուսանողական միության մի խումբ անդամներ, Վրաստանի ներքին գործերի նախարարության շենքի դիմաց պիկետ են անցկացրել»:

«Ալիք մեդիայի» փոխանցմամբ՝ վերջիններս այս ճանապարհով իրենց բողոքն են արտահայտել շաբաթվա սկզբում տեղի ունեցած դեպքերի հետ կապված՝ հաշմանդամություն ունեցող անչափահասի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնություն գործադրելուն:

Նշենք, կազմակերպությունը նախօրեին թեմայի հետ կապված նաև հայտարարություն է տարածել: Հայտարարության մեջ մասնավորապես նշված է՝

«Օրեր առաջ հրապարակվեց մի տեսանյութ, որը մեծ վրդովմունք առաջացրեց հասարակության մեջ։ Տեսանյութում պարզ երևում է, թե ինչպես է իրավապահ մարմնի կողմից ֆիզիկական բռնության ենթարկվում երիտասարդ անձը։ Որոշ ժամանակ անց պարզվեց, որ բռնության ենթարկված անչափահաս երիտասարդը՝ հաշմանդամ է։

Մենք ակտիվորեն հետևում ենք այս իրադարձությունների զարգացմանը։ Մենք հավատում ենք, որ մեղավորները կպատժվեն օրենքի ողջ խստությամբ, որպեսզի ոստիկանության նկատմամբ տարիների ընթացքում ձեռք բերված հասարակության վստահությունը կրկին չկորչի»:

Հիշեցնենք, տեղի ունեցածի հետ կապված Վրաստանի տարբեր քաղաքներում ցույցեր են ընթանում՝ «ոչ ոստիկանությանը» խորագրով: