Համոզում են՝ ՀՀ-ն պարալիզացված է, ՌԴ-ին հնազանդ կործանվելն է ելքը․ սա անիրական մոտեցում է․ Լիլիթ Գևորգյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Factor TV–ի հարցազրույցը Լոնդոնում գործող Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով IHS հետազոտական կենտրոնի ավագ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանի հետ

–ՀՀ-ն այսօր տոնում է Զինված ուժերի կազմավորման 30-ամյակը, շնորհավորենք միմյանց այս կարևորագույն տոնի առթիվ: Փորձենք անվտանգային սպառնալիքները գնահատել: Այսօրվա դրութամբ՝ մեր ազգային անվտանգությանն ուղիղ սպառնալիք են Ադրբեջանը և Թուրքիան, մենք ունենք պատմական հիշողություն, պատմական կոնֆլիկտ, որը դեռ լուծված չէ: Կան փորձագետներ, որոնք այս շարքում նաև ՌԴ-ին կներգրավեն՝ նշելով նրա ոչ հավատարիմ դաշնակից լինելը ՀՀ-ի նկատմամբ և ռազմական պարտավորությունները չկատարելը, ինչը փլուզում է մեր անվտանգային այն կառուցվածքը, որի վրա հույս ենք դրել: Դուք ինչպե՞ս եք գնահատում ՀՀ-ի շուրջ ստեղծված իրադրությունը և առկա մարտահրավերները, արդյո՞ք մեր բանակն այսօր պատրաստ է դիմակայել դրանց, թե՞ միայն բանակի վրա չպետք է հույսը դնել:

-Միանում եմ շնորհավորանքներին՝ հաշվի առնելով այն ծանր կորուստները, որ բանակը տարավ, և այն անորոշությունը, որ տիրում է բանակի շուրջ, հատկապես՝ քաղաքական ղեկավարության կողմից: Վերադառնալով հարցին, թե որոնք են անվտանգային մարտահրավերները, ես դրանք կբաժանեմ 2 մասի․ առաջին հերթին դա Ադրբեջանն է և այն երկրները, որոնց Ադրբեջանը կարողացավ ռազմական կամ դիվանագիտական առումով ներգրավել այս պրոցեսի մեջ: Հայաստանի անվտանգության խնդիրները սաստկացել են այն պատճառով, որ աշխարհաքաղաքական գլոբալ փոփոխություններ են կատարվում, Ռուսաստանը, գուցե, շատ ավելի համարձակ քաղաքականություն է վարում՝ հստակ մատնանշելով, թե որ տարածքները և որ երկրներն է համարում իր ազդեցության գոտի, ըստ էության՝ երկրորդ պլան մղելով այդ երկրների պետություն լինելու փաստը: Ուզում եմ կենտրոնանալ այն անվտանգային խնդիրների վրա, որոնք կան Հայաստանի ներսում, թերևս, դրանք են ամենակարևորը: 2020թ. նոյեմբերի զինադադարի հայտարարությունից հետո Ադրբեջանի նախագահը մի քանի անգամ նշեց, որ Հայաստանն այլևս չպետք է ունենա հարձակողական կարողություններով ուժեր, և այս միտքը շարունակաբար արծարծում է Հայաստանը։ Ըստ էության, Հայաստանին դիտում են որպես ագրեսոր պետություն, որը պատժվել է և, ըստ այդմ, չպետք է ունենա որոշ կարողություններ: Խիստ անհանգստացնող է, թե ինչ է կատարվում «բանակի բարեփոխումներ» անվան տակ, ինչպես է բանակը բարեփոխվում, ովքեր են բարեփոխողները, ինչ դեր ունի այդ բարեփոխումների մեջ Ռուսաստանը, ինչպիսի սպառազինությունների ծրագիր է ունենալու Հայաստանը: ՀՀ քաղաքական գործիչների, այդ թվում՝ վարչապետի՝ վերջին մեկուկես տարվա հայտարարությունները համադրելով՝ կարելի է ենթադրել, որ հայկական բանակը ենթարկվել է փոփոխությունների, որոնք թուլացնելու են նրա պաշտպանունակությունները և հարձակողականությունը: Հստակեցնեմ՝ այնպիսի տպավորություն է, որ հայաստանյան ղեկավարությունը բանակի հարձակողական կարողությունը դիտում է որպես անջատ կարողություն պաշտպանողականից, մինչդեռ ցանկացած բանակ պետք է ունենա և՛ պաշտպանողականություն, և՛ հարձակողականություն:

-Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ մենք նվաճողական բանակ չե՞նք կառուցելու, և մեր խնդիրը լինելու է մեր ինքնիշխանությունը և մեր սահմաները պաշտպանե՞լը: Ալիևն իր հայտարարություններով փորձում է մեզ մոտ վախի մթնոլորտ տարածել, նա նաև հայտարարել էր՝ կոչնչացնեն այն սպառնալիքը, որը վտանգ կներկայացնի Ադրբեջանի անվտանգության համար: Իսկ բանակի վերականգնման և փոփոխությունների հետ կապված՝ ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների կողմից հնչել են հստակ հայտարարություններ, որ դրանք արվում են Ռուսաստանի ձեռքով: Արդյո՞ք ընտրություն չունենք, և դա Ռուսաստանը պետք է անի, որովհետև ՀԱՊԿ անդամ ենք և այլն:

-Համաձայն չեմ, որ ընտրություն չունենք: Ամենախոշոր մարտահրավերը, որ Հայաստանն ունի անվտանգության խնդիրը լուծելու հարցում, կրկնում եմ՝ ո՛չ Ադրբեջանն է, ո՛չ Թուրքիան կամ Ռուսաստանը, իհարկե, նրանք բոլորն իրենց դերն են կատարում և ունեն իրենց շահերը, այլ Հայաստանն է, այսինքն՝ հայաստանյան քաղաքական վերնախավի մոտեցումները, գաղափարական պատկերացումները Հայաստանի դերի և կարողությունների մասին: Պատերազմից հետո ընդունվեց որոշում, որ Հայաստանն անկարող է իր խնդիրները լուծել, սա քաղաքական որոշում էր, սա որոշում էր սեփական ուժերով խնդիրներ լուծելու կամքը և ցանկությունը մի կողմ դնելու մասին, չնայած նրան, որ Հայաստանը պետություն է և ոչ թե էթնիկակրոնական համայնք: Ըստ էության՝ ընտրվեց ամենահեշտ ճանապարհը, որը խնդիրներ չի առաջացնի ՀՀ ստրատեգիական դաշնակից, բայց ավելի շատ «պատրոն» երկրի՝ Ռուսաստանի համար, և այդ ինտեգրումը ցույց չի տալիս, թե ինչպես են լուծվելու Հայաստանի անվտանգային հարցերը:

Ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի բանակն ավելի շատ ստորակարգվելու է ռուսական կառույցներին և ունենալու է ավելի սահմանափակ ֆունկցիաներ, սահմանապահ որոշ ֆունկցիաներ և դոկտրինալ առումով լինելու է ավելի թույլ, քան նախկինում, երբ գոնե հավակնություններ կային: Իսկ Ադրբեջանի հայտարարությունները շատ հստակ են, նրանք հասկանում են բանակի կարևորությունը՝ իբրև սուվերենության, անկախության կարևորագույն ապահովող և իբրև կարևորագույն գործիք՝ արտաքին քաղաքական խնդիրներ լուծելու համար: Ադրբեջանի վրա էլ են եղել ճնշումներ, բայց Ադրբեջանը կարողանում է համադրել և հակադրել տարբեր երկրների շահերը և կարողանում է կազմավորել իր ինքնուրույն ուժերը, որոնք էլ լուծում են այդ երկրի արտաքին քաղաքական խնդիրները:

Հարցազրույցն ամբողջութամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան