Հայերը և թուրքերը պետք է ուղիղ խոսեն, որևէ մեկի կարիքը չունեն․ Կայծ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.06.2026 | 13:12
Եվրոպայում ծայրահեղ շոգի պատճառով հունիսի 21-ից ավելի քան 1300 մարդ է մահացել․ ԱՀԿ ղեկավար
29.06.2026 | 13:02
Կոմիտասում Ռ.Ս.-ի սպանության գործով նախաքննությունն ավարտվել է
29.06.2026 | 12:53
Լուկաշենկոն Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
29.06.2026 | 12:45
ԲՀԿ-ի համար պետք է կիրառելի լիներ ոչ թե 4 տոկոսի շեմը, այլ 8 կամ 10 տոկոսի շեմը. Սուրեն Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:34
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակումից հետո Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանների մի մասը մնացել են առանց էլեկտրականության
29.06.2026 | 12:25
Ինձ վիրավորողների շահերն եմ պաշտպանում. Վահագն Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 12:19
Թուրքիայի նախագահականն արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
29.06.2026 | 12:10
Այրված մեքենայում 3 դի է հայտնաբերվել // Ավինյանը դժգոհ է ասֆալտապատման որակից․ ԼՈՒՐԵՐ
29.06.2026 | 12:03
Նորագյուղում գույքի փոխհատուցման չափը փոխվել է․ սեփականատերն իրավունք ունի ինքն ընտրել գնահատողին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:55
Հովակիմյանին էլ ՔՊ-ի հետ են շփոթում. Վարդևանյանը` իրեն «Հայաստան»-ի ներկայացուցչի հետ շփոթելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:47
Վնաս կա․ Պուտինը՝ Ուկրաինայի հարձակումների, բենզինի դեֆիցիտի, Անքորիջի համաձայնությունների մասին
29.06.2026 | 11:39
Քննարկվել է կրիտիկական հանքանյութերի ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությունը
29.06.2026 | 11:27
Պատ, դուռ, պատուհան չպիտի լինի, հենց բոլորը տեղափոխվեցին վթարային շենքը միանգամից պիտի քանդվի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.06.2026 | 11:15
Փոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրում. ՈՒՂԻՂ
29.06.2026 | 11:11
Երևանցիների շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի 98 թվականի «հոտած» պայմանագրին. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի և դրա վրա Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող զարգացումների ազդեցության մասին զրուցել է քաղաքագետ Կայծ Մինասյանի հետ

-Պարո՛ն Մինասյան, Թուրքիայի նախագահական նստավայրում Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստը: Նիստից հետո հրապարակված հայտարարության համաձայն՝ քննարկվել է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման համար ստեղծված մեխանիզմների և գործադրվող ճիգերի կարևորությունը, ինչը գլխավորապես պետք է առաջ տանեն Թուրքիան և Հայաստանը։ Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ փոխվեց Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի հետ պատերազմից հետո, արդյո՞ք Թուրքիան փոխվել է։

-Ո՛չ։ Հատկապես Էրդողանը չի փոխվոմ, բայց պայմանները, կոնտեքստը փոխված են, քանի որ Ադրբեջանը ռազմական հողի վրա հաղթեց պատերազմը։ Եվ քանի որ իրավիճակն այդպես է փոխվել, նշանակում է՝ Թուրքիայի համար արգելք չկա, որ կարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ։ Թուրքիան նկատել է, որ այս 30 տարիների ընթացքում սահմանները փակելու արդյունքում հայկական շահերը կարևորվեցին միջազգային հանրության կողմից։

-Այսինքն՝ կարո՞ղ ենք ասել, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման չորրորդ փորձը կարող է հաջողվել։ Դրա համար կա՞ն նպաստավոր պայմաններ։

-Հայ-թուրքական հարաբերությունների մասին վերջնական խոսք ունենալն անիմաստ է, վտանգավոր է և անհեթեթություն։ Չգիտենք, թե այն երբ է սկսվելու, երբ է ավարտվելու և, ամենագլխավորը, ինչպես պետք է ավարտվի։ Պատմության մեջ շատ առիթներ ունեցանք՝ այդ հարաբերությունների վերաբերյալ գործընթացներ սկսելու, բայց դրանք անավարտ մնացին։ Եվ տեսանք հետևանքները։ Չեմ ցանկանում ասել, որ նոր փուլում Հայաստանը և Թուրքիան կհաջողեն կարգավորել իրենց հարաբերությունները․ կարևոր է տարբերություն դնել «կարգավորում» և «հաշտեցում» գործընթացների միջև։ Շատերն ասում են՝ տարբերություն չկա։ Ճիշտ հակառակը։ «Կարգավորում»՝ նշանակում է պետությունների միջև նորմալ հարաբերություններ ունենալ, և դա վերաբերում է պետական մակարդակին, իսկ «հաշտեցումը» երկարատև գործընթաց է, որը կատարվում է ժողովուրդների, հասարակությունների մակարդակում։ Զգացական մոտեցում է, երբ ասում են, որ տարբերություն չկա։ Երեք օրինակ կա այսօրվա մեր իրականությունում, երբ հարաբերությունների կարգավորում կա, հաշտեցում չկա։ Առաջին օրինակը Թուրքիան և Հունաստանն են․ երկու երկրները ճանաչում են իրար, սահմանները բաց են, առևտուր են անում, հույները դեսպանատուն ունեն Անկարայում, թուրքերը՝ Աթենքում, բայց հաշտեցում չկա։ Երկրորդ օրինակը Հնդկաստանն ու Պակիստանն են, երրորդը՝ Չինաստանն ու Ճապոնիան։ Ուրեմն ինչո՞ւ պետք է անպայման հայերը թուրքերի հետ չունենան հարաբերությունների կարգավորման գործընթաց։ Քանի դեռ տարածքային պահանջ ենք ներկայացնում, դառնում ենք Ռուսաստանի ձեռքին գործիք, հետո էլ պետք է Թուրքիայի աչքին թիրախ դառնանք, իսկ Արևմուտքը մեր նկատմամբ անտարբեր կդառնա։ Ի՞նչ կշահենք դրանից։

-Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մեկնարկը տրվեց կողմերի հատուկ բանագնացների հանդիպումով Մոսկվայում։ Բոլորը հաստատեցին, որ Կրեմլը չի մասնակցել բանակցություններին, նրա միջնորդությունը չկա։ Եվրամիությունը և Վաշինգտոնը ողջունեցին գործընթացի մեկնարկը։ Բայց պետք է նկատենք՝ չկա այս գործընթացի նկատմամբ այնքան մեծ ուշադրություն, որքան 2008-2009 թվականներին կար։ Ավելին՝ Անկարան, ցանկանում է, որ հանդիպումները չլինեն երրորդ երկրներում, այլ հենց Թուրքիայում և Հայաստանում։ Ուշադրության պակասը դրակա՞ն, թե՞ բացասական դեր կարող է խաղալ գործընթացի վրա։

Երբ խնդիր ունես հարևանիդ հետ, ավելի լավ է (և եթե կարող ես) բանակցություններն ուղիղ վարես, պետք չէ միջազգային հանրության օգնությունը, աջակցությունը կամ կնքահայրությունը։ Ռուսաստանը շատ ուշադրությամբ հետևում է հայ-թուրքական սահմանի բացմանը և չի ցանկանում, որ այլ երկիր, գլխավորապես՝ Միացյալ Նահանգներն այս գործընթացը վերահսկի։ Պատմության մեջ էլ դա տեսանք, 2008-2009 թվականներին տեսանք, որ դարձյալ Ռուսաստանն էր նախաձեռնողը, քաջալերեց Սերժ Սարգսյանին, որ «ֆուտբոլային դիվանագիտությունից» օգտվելով՝ կարգավորի Հայաստանի հարաբերությունները Թուրքիայի հետ։ Հայերը և թուրքերը պատասխանատու են, և բավարար է, որ միասին խոսեն, աշխատեն, որևէ մեկի կարիքը չունենք։

-Պարո՛ն Մինասյան, այս օրերին աշխարհի ուշադրությունն ուղղված է Արևելյան Եվրոպային Ռուսաստանը կուտակել է իր զորքերը Ուկրաինայի հետ սահմանին, պատերազմն օդից կախված է, Արևմուտքը սպառնում է Ռուսաստանին՝ հարձակման դեպքում պատժամիջոցներ կիրառել, Թուրքիան իր տարածքն է առաջարկում կողմերին՝ բանակցելու համար։ Ի՞նչ ապագա եք տեսնում ստեղծված իրավիճակի համար, և Արևելյան Եվրոպայում տեղի ունեցող զարգացումները որքանո՞վ կարող են ազդեցություն ունենալ մեզ հետ։

Ուկրաինայի ու Հարավային Կովկասի միջև կապերը չտեսնելն անպատասխանատու կեցվածք է։ Ռուսաստանը պետք է ամեն ինչ անի, որ իր ուժը ցույց տա, նույնն անելու է Միացյալ Նահանգները։ Եթե պատերազմ լինի, Թուրքիան շատ դժվար իրավիճակում է հայտնվելու, որովհետև մի կողմում Միացյալ Նահանգներն է, մյուս կողմում՝ Ռուսաստանը, ստիպված է լինելու որոշել։ Եվ եթե որոշի Միացյալ Նահանգների կողքին լինել, ապա Ռուսաստանը պետք է Թուրքիային պատասխանի կա՛մ Հարավային Կովասում, կա՛մ մեկ այլ տեղ։ Դա խանգարելու է այն գործընթացներին, որոնք սկսվել են Ռուսաստանի և Թուրքայի միջև տարիներ առաջ։

Եթե դիվանագիտական ճանապարհով հարցը լուծվի, ապա Թուրքիան կուրախանա, քանի որ իր ուզածը դա է, բայց դա դեռ չի նշանակում, որ Թուրքիան հաղթելու է, քանի որ դեռ չգիտենք, թե դիվանագիտության մեջ ով է հաղթելու։ Այդ դեպքում էլ զարգացումներն իրենց ազդեցությունն են ունենալու Հարավային Կովկասի վրա։

-Հայաստանն ինչպե՞ս պետք է վարվի։

-Հայաստանը պետք է շատ ուշադրությամբ գործընթացներին հետևի։ Մինչև չհստականա իրավիճակը, պետք է չեզոք մնա։ Բայց Ռուսաստանը ճնշելու է իր դաշնակիցներին՝ Հայաստանին, Բելառուսին, Ղազախստանին, որ աջակցեն իրեն։ Մենք պետք է շատ պատասխանատու լինենք, և պետք է, որ Նիկոլ Փաշինյանը չխոսի։ Պետք չէ շատ խոսել, պետք է սպասել զարգացումներին։ Եթե Ռուսաստանը տկարանա, իսկ այդ տարբերակն անհիմն չէ, ապա դրանից հետո, վստահաբար, ավելի են կարևորություն տալու Հայաստանին, որովհետև օրենք է՝ երբ Ռուսաստանը տկար է, Հայաստանը հզորանում է, իսկ երբ Ռուսաստանը, իբրև թե, հզորանում է, Հայաստանն է տկարանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Հռիփսիմե Հովհաննիսյան