Կավարտի լքված հանքավայրը՝ դանդաղ գործողության ռումբ (տեսանյութ)

Լուրեր

12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
12.11.2026 | 20:00
ՌԴ-ն զրկեց ՀՀ-ին՝ ՀԱՊԿ-ում ձայնից, բայց չհեռացրեց․ ավելի շուտ ԵՏՄ-ից կհանեն՝ մեզ վնասելու նպատակով․ Լիլիթ Դալլաքյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 19:53
Վարչապետը Դուբլինում մասնակցում է ԵՔՀ գագաթնաժողովին
12.11.2026 | 19:51
Զելենսկին հանդիպել է Ալիևին և շնորհակալություն հայտնել մարդասիրական օգնության համար
12.11.2026 | 19:47
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Կիպրոսի դեմ խաղում
12.11.2026 | 19:40
Յանիկ Սիները վիրահատվել է
12.11.2026 | 19:27
ՌԴ ԱԽ-ն հայտնել է, որ տարեսկզբից ի վեր միգրանտների արտաքսման վերաբերյալ 143 հազար որոշում է ընդունվել
Բոլորը

Հանքերի թթվային ապարների դրենաժը լրջագույն և անկառավարելի էկոլոգիական խնդիր է, որն անխուսափելիորեն առաջանում է բոլոր սուլֆիդային մետաղական հանքավայրերի շահագործման ընթացքում և կարող է շարունակվել հարյուրավոր տարիներ. տեղեկացնում է Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը:

Այս խնդրի վերաբերյալ Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունն արդեն ներկայացրել էր մի ընդհանրական վերլուծություն։ Որպես այդ թեմայի շարունակություն ձեր ուշադրության ենք ուզում ներկայացնել Կավարտի լքված հանքավայրի թթվային դրենաժի պատկերը։

Դեռ 2015 թվականին ՀԲՃ-ն ահազանգել էր, որ Կավարտի լքված հանքավայրը դանդաղ գործողության ռումբի նման աղտոտում է բնական միջավայրը՝ վտանգելով նաև Կապան քաղաքի և հարակից այլ բնակավայրերի մարդկանց առողջությունը։

Չնայած մեր հորդորներին, պետական լիազոր մարմիններն այդպես էլ ոչ մի քայլ չձեռնարկեցին և նույնիսկ չցանկացան պարզել Կավարտ վտակով դեպի Ողջի գետ հոսող դեղնակարմրավուն ջրերի ջրաքիմիական կազմը։ Իսկ Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն էլ պնդեց, որ իրենց ոչինչ հայտնի չէ Կավարտի նշված տարածքի վնասակար լինելու մասին, և ինքը ոչ մի խնդիր չի տեսնում:

Ինչևիցե, իրական պատկերը հասկանալու ու որոշ հարցերի պատասխանները ստանալու նպատակով, մենք 2017 թվականի մայիսի 21-ին ջրի նմուշառում կատարեցինք Կավարտ գետից՝ լքված բացահանքից 970 մետր ներքև ընկած հատվածում։ Ջրի նմուշը տեղափոխվեց Երևան և հանձնվեց տարրալուծման ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի կենտրոնական անալիտիկ փորձարկման լաբորատորիայում (հավատարմագրման վկայագիր № 027/T-027)։

Ջրի փորձանմուշի անալիզի արդյունքներն ուղղակի շոկային եղան և հաստատեցին մեր ամենավատ կանխատեսումները։ Դրանց համաձայն ջրի թթվայնությունը՝ pH-ը (ջրի ջրածնային ցուցիչը), բնութագրական չեզոք միջավայրից՝ այսինքն նորմայից, որը 7 է, անցել է խիստ թթվային միջավայր ու կազմել 3,22։ Դա էլ իր հերթին առաջ է բերել ջրում ծանր և վտանգավոր մետաղների ու որոշ իոնների կոնցենտրացիաների ահռելի մեծացում։

Այսպես․ տարրալուծված 10 ծանր մետաղներից 6-ի կոնցենտրացիաները տասնյակ և հարյուրավոր անգամ գերազանցել են «Կախված տեղանքի առանձնահատկություններից՝ յուրաքանչյուր ջրավազանային կառավարման տարածքի ջրի որակի ապահովման նորմերը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 2011 թվականի հունվարի 27-ի N 75-Ն որոշմամբ Ողջի գետի գետավազանի գետերի ջրերի համար սահմանված 2-րդ կարգի որակի «լավ» դասի էկոլոգիական նորմերը։