Հետ քայլ չկա․ Էրդողանը խոսել է ռուսական C-400 համակարգերի ձեռքբերումից

Լուրեր

10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախօրեին լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ռուսական C-400 համակարգերի ձեռքբերման հարցին։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նա հայտարարել է, որ գործընթացը շարունակվում է։

«C-400-ների հետ կապված գործընթացը շարունակվում է, hետ քայլ չկա: Մեզանից բացի ուրիշ ոչ ոք չի որոշի, թե ումից ինչ ենք ստանալու, մենք կորոշենք։ Պաշտպանությունում  մենք պետք է իմանանք, ինչ ենք անելու հարձակվելիս։ Ոչ ոք մեզ չի հարցնում իր երկրի պաշտպանական համակարգը կառուցելիս։ Մենք էլ ոչ մեկին չենք հարցնի»,-ասել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ F-35 կործանիչների շուրջ բանակցությունները ընթանում են դրական ուղղությամբ։ Պաշտպանության նախարարների բանակցությունները շարունակվում են F-16-ների պահպանման և նոր F-16-ների գնման շուրջ։

Հիշեցնենք, որ Թուրքիայի կողմից ռուսական С-400 համակարգերի գնումից հետո ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել թուրքական ռազմարդյունաբերական համալիրի մի շարք պաշտոնյաների նկատմամբ։ Բացի այդ, Վաշինգտոնը Անկարային հեռացրել է F-35 հինգերորդ սերնդի կործանիչների ծրագրից։

 

Էմմա Չոբանյան