Էրդողանը Պուտինին հրավիրել է Թուրքիա

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին հայտարարել է Անկարայի պատրաստակամության մասին՝ կազմակերպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հանդիպումը երկու երկրների միջև տարաձայնությունները խաղաղ կարգավորման նպատակով։ Այս մասին Էրդողանն ասել  է թուրքական NTV-ի հետ հարցազրույցում, գրում է Անադոլու գործակալությունը։

«Երկու կողմերի ցանկության դեպքում, Թուրքիան պատրաստ է իր մոտ կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի առաջնորդների հանդիպումը՝ խաղաղության մթնոլորտի վերականգնման համար։ Թուրքիան ցանկանում է, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև լարվածությունը կարգավորվի նախքան դրա՝ նոր ճգնաժամի վերաճելը»,-ասել է Էրդողանը։

Նա նաև հույս է հայտնել, որ Ռուսաստանը «չի դիմի ռազմական հարձկաման ու Ուկրաինայի օկուպացման»։

«Այդպիսի քայլը չի կարող ռացիոնալ լինել Ռուսաստանի ում ընդհանուր առմամբ, մեր տարածաշրջանի համար»,-ասել է Թուրքիայի նախագահը։

Էրդողանը նաև հայտնել է, որ իր ռուս գործընկերոջը՝ Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա, սակայն այցի ժամկետը դեռ նշանակված չէ։

Բացի այդ, Էրդողանը կրկին հնչեցրել է Թուրքիայի աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

Թուրքիայի նախագահը հայտնել է, որ Անկարան կկատարի իր պարտկանությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում ՌԴ-ի ու Ուկրաինայի միջև հակամարտություն ծագի։

«Հիմա մենք ցանկանում ենք գտնել ներկա ճգնաժամի լուծում երկխոսության ու դիվանագիտության միջոցով։ Շարունակում ենք Ռուսաստանին ու Ուկրաինային կոչ անել իրենց պահել կառուցողական ու զուսպ։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ի անդամակցության պահանջները»,-ասել է Էրդողանը։ Նա, սակայն, չի մանրամասնել, թե ի՞նչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում ու ՆԱՏՕ-ի անդամի որ  պարտականությունների մասին է խոսքը։

 

Էմմա Չոբանյան