Արցախից տեղահանված բնակիչները նամակ փոխանցեցին ԱԳ նախարարին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

10.09.2026 | 19:15
Առուշ Առուշանյանը Գորիսի ընտրություններում ՔՊ-ի թեկնածուն է
10.09.2026 | 19:00
Լևոն Քոչարյանի հայրը կալանավորված է, թող ինքը գլխավորի փողոցային պայքարը․ գուցե կպատմի՝ ոնց է հարստացել․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 18:49
Հայաստանը կմիանա ահաբեկչության կանխարգելման մասին ԵԽ կոնվենցիան փոփոխող արձանագրությանը
10.09.2026 | 18:39
Իրանը ժամանակավոր դադարեցրել է էներգակիրներ փոխադրող օտարերկրյա նավերի բեռնափոխադրման վճարը
10.09.2026 | 18:28
ՊՊԾ-ն հողերի օտարման գործընթացներում խախտումներ և չարաշահումներ է արձանագրել․ որքան վնաս է տրվել պետությանը
10.09.2026 | 18:23
COP17-ի համար նոր ենթակայան է կառուցվում, գործողը՝ վերազինվում
10.09.2026 | 18:11
Բայրամովը ԵՄ ներկայացուցչի հետ Ադրբեջան-Հայաստան կարգավորման գործընթացն է քննարկել
10.09.2026 | 18:01
ՀՀ-ն առնվազն 3 արբանյակ կգործարկի // Գագիկ Խաչատրյանին նորից պատգարակով էին դատարան տարել․ ԼՈՒՐԵՐ
10.09.2026 | 17:45
ՆԱՏՕ-ի դաշնակիցները խափանել են Արկտիկայում Ռուսաստանի դիվերսիոն ծրագիրը. Reuters
10.09.2026 | 17:34
Հայաստանի ու Լեհաստանի ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնման նախագիծը կուղարկվի ՍԴ
10.09.2026 | 17:25
Ռուբինյանը և Լեհաստանի ԱԳՆ պետքարտուղարը քննարկել են միջխորհրդարանական կապերի ակտիվացման ու խորացման հեռանկարները
10.09.2026 | 17:16
Ալժիրը խզել է դիվանագիտական ​​հարաբերություններն ԱՄԷ-ի հետ
10.09.2026 | 17:01
1.45 մլրդ դրամ՝ Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի հիմնանորոգման համար
10.09.2026 | 16:48
Հայաստանը մտադիր է գործարկել առնվազն 3 արբանյակ․ Փաշինյանի ելույթը Փարիզում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.09.2026 | 16:39
Չքանդված շինությունները ունեն սեփականության իրավունք, բանակցում ենք. Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արցախի օկուպացրած տարածքներից տեղահանված բնակիչներն այսօր՝ հունվարի 27-ին, բողոքի ակցիա էին կազմակերպել Կառվարության շենքի դիմաց՝ ներկայացնելու խնդիրներն ու պահանջները։

Այնուհետև ակցիան շարունակվեց ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի դիմաց, նամակ հանձնելուց հետո ակցիայի մասնակիցները տեղափոխվեցին Հայաստանի ԱԳ նախարարության շենքի դիմաց՝ նամակ փոխանցեցին նաև ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին:

«Մենք հայտնվել ենք անելանելի իրավիճակում։ Փաստացի փախստականի կարգավիճակով գտնվելով Ացախի և Հայաստանի տարբեր բնակավայրերում՝ սակայն առանց կարգավիճակի ու ապագայի տեսլականի։ Եվ այպես մեկ տարի ու երեք ամիս։ Հայաստանի ու Արցախի կողմից տրված չնչին նպաստները չեն բավարարում նույնիսկ ֆիզիկական գոյության համար, այնինչ մենք ՝ որպես մարդ ունենք ապրելու իրավունք, որը որոշ ուժեր փորձում են մեզանից օտարել»,- նշված էր նամակում:

Արցախից տեղահանված բնակիչներն ակնկալում են հանդիպում Արարատ Միրզոյանի հետ՝ քննարկելու իրենց կարգավիճակի հարցը:

«Մեզ հետաքրքրում է Արցախի Հանրապետության քաղաքական ու սոցիալական կարգավիճակը, քանի որ մեզ՝ Հայաստանում վերաբնակվողներիս առաջարկում են վերադառնալ Արցախ։ Մենք ուզում ենք քննարկել մեր՝ փախստականի փաստացի կարգավիճակի իրավական հարցերը։ Այս հարցերի քննարկումից ու լուծումից է կախված մեր բնակության հարցերը։ Նման իրավիճակում վերադառնալ Արցախ ոչ միայն անհնար է, այլև հղի է նոր ցեղասպան գործողություններով։ Ուստի այդ տարբերակը մեզ համար իսպառ բացառվում է, իսկ նման որոշում ընդունողները ոճրագործներ են»,- ասված է «Հանուն Հադրութի» և «Շուշիից բռնի տեղահանվածների» ՀԿ-ների համատեղ հայտարարության մեջ։

Մանրամասները՝ տեսանյութում: