Լցվե՛ց Արմեն Սարգսյանի համբերության բաժակը, հրաժարական տվեց․ Թևան Պողոսյանը փակագծեր է բացում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Factor TV-ի զրուցակիցը նախագահի նախկին խորհրդական, «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» գործադիր տնօրեն Թևան Պողոսյանն է

-Պարո՛ն Պողոսյան, Արմեն Սարգսյանը մեծածավալ տեքստով հիմնավորել է իր հրաժարականը, սակայն ինձ հետաքրքիր է՝ ինչո՞ւ չորս տարի անց, երբ հրաժարականի ավելի հիմնավոր առիթներ կային՝ հեղափոխությունը, երբ հեռացավ իրեն իշխանության բերած ուժը, քովիդն ու պատերազմը՝ քաղաքական ճգնաժամերով։ Ինչո՞ւ հիմա։

-Առաջինը սկսեմ նրանից՝ երբ ասում եք նախկին, ոչ թե այս երկու օրն եմ նախկին դարձել, մեկ տարի կլինի արդեն նախկինի կարգավիճակում՝ պայմանավորված հետպատերազմյան զարգացումներով, այդ իրավիճակում դիրքորոշումներով և շարունակությամբ։ Երբ ասում եք՝ ինչո՞ւ այսքան ժամանակ, ապա մի բան պետք է գիտակցել, որ պետական ինստիտուտների աշխատանքում շատ ժամանակ լինում է, երբ տեղի են ունենում աշխատանքային խնդիրներ, մարդիկ փորձում են ինչ-որ նպատակների հասնել, բայց ամեն մարդ ունի համբերության իր բաժակը, թե ինչքան կփորձեն խնդիրները կարգավորել։

-Ինչո՞ւ լցվեց Արմեն Սարգսյանի համբերության բաժակը։ 

-Պարզապես պետք է տեքստի մեջ կարդալ դրա մասին․ այնտեղ կար անդրադարձ առողջության հետ կապված խնդիրներին, դա էլ նույնքան կարևոր դեր է ունեցել։ Եթե մինչև այդ չէր ասվում դրա մասին, ապա ասվեց։ Բոլոր մնացած կետերի մասին Արմեն Սարգսյանը հնարավորություն է ունեցել խոսելու, նպատակներն առջևը դնելու կամ ասելու՝ այսպիսի փոփոխությունների կարիք կա, ինչեր կարելի է անել։ Իր հարցազրույցներում տողատակերով բարձրաձայնել է և փորձել հարթել դրանք, բայց դրան ավելացավ վերջին կաթիլը, որը ստիպեց հրաժարական տալ։

-Հետաքրքիր է՝ ո՞րն էր վերջին կաթիլը՝ հրաժարական տալու առիթը նախագահի համար։

-Դժվարանում եմ ասել։ Տարբեր սցենարներ են այս օրերի ընթացքում քննարկվել, բոլորն էլ ունեն լեգիտիմության աստիճան։ Երևի, ժամանակը կբերի՝ ամեն ինչ իր տեղը կդնի։ Բայց, ընդհանուր առմամբ, այսօրվա դրությամբ պետք է սպասել այդ ժամանակը՝ որպես կատարված փաստ, և քննարկել՝ ինչ պետք է անենք ապագայում, արդյո՞ք այդ տեքստի մեջ նշված խնդիրները պետք է դիտարկենք, նայենք, հասկանանք։

-Ես լիովին հասկանում եմ, որ Դուք Արմեն Սարգսյանի փաստաբանը չեք, որ գաք այստեղ՝ իր կարծիքները հիմնավորեք, բայց քննադատություն լսվեց՝ ինչպե՞ս կարելի էր այս դժվարին իրավիճակում թողնել և հեռանալ, հրաժարական տալ։ Եթե մտահոգությունները պետության ապագայի համար իրական են, մնա ու պայքարիր։ ՄԻՊ Արման Թաթոյանը, որ իշխանություններին քննադատում է՝ կա առճակատում, պաշտոնավարեց մինչև վերջին օրը, չխուսափեց գնալ իր կարծիքները բարձրաձայնելու ճանապարհով։ Արմեն Սարգսյանն էլ կարող էր մնալ, թեկուզ՝ խնդիրները հանրայնորեն ցույց տալու դերը կատարեր։ Ինչո՞ւ դա տեղի չունեցավ։

-Շատ լավ օրինակ եք բերում օմբուդսմենի գրասենյակի մասով։ Ցավոք, նոյեմբերի 9-ից հետո Հայաստանն ավելի շատ նման է կործանված կամ ձախողված պետության և, ցավոք, ունենք մեկ պետական ինստիտուտ, որ պահպանել էր իր աշխատանքը՝ օմբուդսմենի գրասենյակն է, և ԿԲ-ն։ Երբ ասում եք՝ կարող էր Արմեն Սարգսյանը, այստեղ է հարցը գալիս՝ այդ ի՞նչ եղավ, որ հենց այսպես եղավ։ Եթե նայենք, թե դա ինչից հետո տեղի ունեցավ, գնացին, ոնց որ թե լավ, դրական բան էր՝ նոր ներդրումների հնարավորություն էր ձևավորվում, բայց այդ ի՞նչ պատահեց, որ հենց այդ օրը հրաժարական տվեց։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան