Միտումնավոր կրճատում, թե՞ անբարեխիղճ աշխատանք․ ինչպես է աղճատվել Factor TV-ի՝ վարչապետին ուղղված հարցը․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ

Լուրեր

10.03.2026 | 09:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
09.03.2026 | 23:38
Պուտինն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
09.03.2026 | 23:33
Լիբանանը դիմել է Թրամփին՝ Իսրայելի հետ բանակցություններում միջնորդելու խնդրանքով. Axios
09.03.2026 | 23:26
Ֆրանսիան ռազմանավեր կուղարկի Հորմուզի նեղուց՝ նավարկության անվտանգությունը ապահովելու համար
09.03.2026 | 23:07
Ոստիկանները ձերբակալել են օդաճնշիչ ատրճանակից կրակոց արձակելու մեջ կասկածվող անձի
09.03.2026 | 22:57
Ճապոնիայի Հոկայդո կղզում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
09.03.2026 | 22:40
Թուրքիան նախազգուշացումներ է ուղարկել Իրանին և կարող է հետ մղել ցանկացած սպառնալիք. Էրդողան
09.03.2026 | 22:27
Քաղաքական խորհրդակցություններ՝ Հայաստանի և Նորվեգիայի ԱԳՆ-ների միջև
09.03.2026 | 22:10
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.03.2026 | 21:57
Զելենսկին հայտարարել է, որ Իրանի հարևան երկրներից ԱԹՍ-ների դեմ պայքարի հարցում օգնության 11 դիմում է ստացվել
09.03.2026 | 21:44
Հայտնի է Փաշինյանի՝ Ստրասբուրգ այցի օրակարգը
09.03.2026 | 21:30
Վառելիքը կթանկանա․ Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից խորանում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:13
Ով է ստում․ Թաթոյանն ընդդեմ Պապիկյանի․ Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 21:00
Ինձ ահազանգում են՝ ՌԴ-ից գումարով մարդկանց են ուզում բերել ընտրությունների․ տվյալները փոխանցել եմ իրավապահներին․ Արփի Դավոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.03.2026 | 20:49
Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հունվարի 25-ի առցանց ասուլիսում Factor TV-ի հարցը հնչեցվել է ակնհայտ կրճատումներով, ինչը բերել է հարցի կոնտեքստի աղճատման և իմաստի աղավաղման։ Սա այն դեպքում, երբ հատուկ նշումով Facor TV-ն վարչապետի աշխատակազմին խնդրել էր՝ «Քանի որ ասուլիսի այսպիսի ֆորմատը մի շարք անհարմարություններ է ստեղծում, ակնկալում ենք, որ մեր հարցը կհնչեցվի նույնությամբ՝ ենթահարցերով, առանց կրճատումների»։

Factor TV-ի հարցը՝ ուղարկված Կառավարության էլեկտրոնային հասցեին, ձևակերպված էր այսպես․

«Պարո՛ն վարչապետ, Հայաստանի սահմանների նկատմամբ ոտնձգություններից հետո աջակցության մեր գրավոր և բանավոր դիմումները մերժած ՀԱՊԿ-ն աշխատացրեց իր մեխանիզմները Ղազախստանում։ Արդյո՞ք Հայաստանը չէր կարող չմասնակցել այդ գործընթացին՝ մատնանշելով այն փաստը, որ մե՛ր երկրի անվտանգությունն է այսօր խաթարված․ ադրբեջանական ԶՈՒ-ն օկուպացրել է Հայաստանի տարածքը, պարբերաբար դիմում է սադրանքների, և քանի որ ՀԱՊԿ-ն մեզ աջակցություն չի ցուցաբերում, ՀՀ ԶՈՒ-ն նախ և առաջ պետք է ապահովի մե՛ր սահմանների անվտանգությունը։ Ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այս փաստարկը չօգտագործեց՝ այդպիսով ոչ միայն զերծ մնալով առաջիկայում ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում ներքաշվելուց, այլև երկրի ժողովրդավարական իմիջին հարված հասցնելուց։

-Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի դեպքում, եթե Ռուսաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության խնդրանքով, արդյո՞ք Հայաստանը կներգրավվի պատերազմում Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի դեմ։

Այսպիսով, Factor TV-ի հարցի մի զգալի հատված չի հնչեցվել, և սկզբի ու վերջնամասի միավորմամբ՝ ներկայացվել է աղճատված հարցադրում։ Հարցից դուրս են թողնվել այս ձևակերպումները․

«Ինչո՞ւ ՀՀ իշխանությունն այս փաստարկը չօգտագործեց՝ այդպիսով ոչ միայն զերծ մնալով առաջիկայում ռուս-ուկրաինական հնարավոր պատերազմում ներքաշվելուց, այլև երկրի ժողովրդավարական իմիջին հարված հասցնելուց։

-Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հնարավոր պատերազմի դեպքում, եթե Ռուսաստանը դիմի ՀԱՊԿ-ին՝ ռազմական աջակցության խնդրանքով, արդյո՞ք Հայաստանը կներգրավվի պատերազմում Ռուսաստանի կողմից՝ Ուկրաինայի դեմ»։

Հավելենք, որ նախորդ առցանց ասուլիսում ևս մեր հարցի մի մասը կրճատվել էր, ինչի մասին ևս բարձրաձայնել էինք։  

Մանրամասները՝ տեսանյութում։

Հ․Գ․ Հրապարակումից հետո մեզ հետ կապ հաստատեցին վարչապետի լրատվական ծառայությունից եւ հավաստիացրեցին, որ խնդիրը եղել է տեխնիկական բնույթի։ Նաեւ հնչեց խոստում, որ նման ֆորմատով առաջիկա ասուլիսներում մեր հարցերը կհնչեցվեն առանց միջամտությունների։ Կառավարության լրատվական ծառայությունից նաեւ պարզեցինք, որ լրատվամիջոցներից ստացված հարցերի խմբավորմամբ զբաղվել են իրենք, իսկ ասուլիսը վարողը՝ Տաթեւ Դանիելյանը, որևէ կապ չի ունեցել հարցերի կրճատման հետ։ Նա հնչեցրել է հարցերն այնպես, ինչպես ստացել է։