Ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը ուզել՝ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ ճակատագրի որոշմանը․ Փաշինյանի պատասխանը. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
Բոլորը

«Բանակցային գործընթացում մինչև 2018 թվականը և, ըստ էության, դրանից հետո էլ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը երբեք չի դիտարկվել միայն հայկական տարածք»,- ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ դիրքորոշում ունի Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների վերաբերյալ, նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց՝ նախորդ ասուլիսում ասել է, որ ենթադրվող հանրաքվեին պետք է մասնակցություն ունենան ցանկացած ազգության ներկայացուցիչներ՝ այն համամասնություններով, ինչ համամասնություններով եղել են 1988 թվականին, ապա պարզաբանեց. «Դա նշանակում է, որ և Լեռնային Ղարաբաղի հայերը պետք է մասնակցեն ԼՂ ապագա ճակատագրի որոշմանը, և ԼՂԻՄ-ում ապրած ադրբեջանցիները»:

Այնուհետև վարչապետը ուշադրություն հրավիրեց, իր բնորոշմամբ, մի տարօրինակ փաստի վրա: «Հետո այս հանգամանքը՝ Մադրիդյան սկզբունքների այս ազգային համամասնությունների մասին,  բանակցային գործընթացից, թղթերից անհետանում է: Եվ ոչ թե Ադրբեջանն է բարձրաձայնում այդ հարցը, այլ ՀՀ-ն՝ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ դիմում է համանախագահներին, միջնորդներին, ասում, որ այդ դրույթը պետք է վերականգնել, անընդունելի է, որ այդ դրույթը չկա: Պատկերացնո՞ւմ եք իրավիճակը. այն դրույթը, որը ենթադրում է ադրբեջանցիների մասնակցություն ԼՂ կարգավիճակի որոշմանը, Կազանից հետո բանակցային թղթերից դուրս է գալիս, չկա արձանագրված, և այդ դրույթը վերադարձնելու միջնորդություն անում է ոչ թե Ադրբեջանը, պրոբլեմի մասին ահազանգում է ոչ թե Ադրբեջանը, այլ ՀՀ-ն: Ինչո՞ւ: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը երազում էր, որ ադրբեջանցիները մասնակցեն ԼՂ-ի ճակատագրի որոշմանը: Իհարկե՝ ոչ: Նա ուզում էր, որ վերադարձվի 1988 թվականի համամասնության պահպանության մասին դրույթը, որովհետև 1988 թվականին ԼՂ բնակչության բացարձակ մեծամասնությունը՝ 70  և ավելի տոկոսը եղել է հայկական բնակչություն»,-ասաց Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ շատ կարևոր բուֆեր է կորսվել:  «Ես դրա համար եմ իմ նախորդ հարցազրույցում ասել, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել ադրբեջանցիների մասնակցության հարցը, որոնք, ըստ բանակցային փաթեթի, պետք է լինեին ԼՂ բնակիչ»,- ասաց Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ ձևակերպումն ինքը ստացել է որպես ժառանգություն:

Նրա խոսքով՝  այդ դրույթը «լղոզվել» է այլ տրամաբանության մեջ, Սերժ Սարգսյանն էլ ասել է, որ այդ դրույթը պետք է վերականգնել, քանի որ ցանկացել է համամասնության բուֆերը պահել:

« Ադրբեջանն ասում է, որ իր պատկերացմամբ առաջիկա 50, նույնիսկ 100 տարում հանրաքվե չի լինելու: Հայաստանն ասում է, որ համաձայն չէ այդ դիրքորոշման հետ, պնդում է, որ դա պետք  է լինի 5 տարի հետո, Ադրբեջանն էլ ասում է, որ դրա հետ համաձայն չէ և ասում է ուրեմն ո՛չ 5 տարի հետո կլինի, ո՛չ էլ 100 տարի հետո կլինի»,-ասաց Փաշինյանը՝ առաջարկելով այդ իրավիճակը միացնել իր ասած դրույթին:

Մանրամասները՝ տեսանյութում: