Տրամաբանական կլինի, որ Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն և սահմանները բացվեն․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի կարող ասել՝ այս տարի Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ կհաստատվե՞ն, թե՞ ոչ, սակայն շատ տրամաբանական է համարում, որ կողմերը հասնեն այդ արդյունքին:  Այս մասին նշեց Փաշինյանը՝ ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար կազմակերպված առցանց ասուլիսի շրջանակում՝ անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս կմեկնաբանի առաջին «ռաունդի», այսինքն` Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպման արդյունքները:

Փաշինյանի խոսքով՝ առաջին «ռաունդը», ըստ էության, բացման փուլ է, որտեղ ընդամենը տեղի է ունենում ծանոթություն, տեխնիկական հարցերի շուրջ քննարկում, իհարկե, նաև մթնոլորտ է ձևավորվում. «Եվ այն, որ ըստ էության կողմերն արձանագրեցին, որ համաձայնվել են առանց նախապայմանների քննարկման, դա արդեն շատ էականորեն լիցքաթափում է գործընթացի շուրջ լարվածությունը և բացասական մթնոլորտը: Դա խոսակցություն է, որ պետք է տեղի ունենա»:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ այս տարի դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն՝ Փաշինյանը պատասխանեց, որ ինքը չի կարող կանխատեսել դա այս տարի հնարավոր է, թե չէ, քանի որ դա, ցավոք, միայն Հայաստանից չէ կախված: «Բայց, ասեմ՝ շատ տրամաբանական կլինի, եթե օրինակ մենք հասնենք այդպիսի արդյունքի և մասնավորապես դիվանագիտական հարաբերությունների հաստատման, սահմանների բացման»,-ասաց վարչապետը:

Վարչապետի դիտարկմամբ՝ միջազգային վերլուծություններում կարմիր գծի նման անցնում է այն միտքը, որ, եթե այդ պրոցեսն առանց կոնկրետ արդյունքի շատ երկար ձգվի, կդառնա սովորական մի բան, որի նկատմամբ հետաքրքրությունը կկորցնեն և կողմերը, և միջազգային հանրությունը:

«Ես կարծում եմ՝ հիմնական խնդիրները հետևյալն է՝ արդյոք և Հայաստանը և Թուրքիան անկեղծորեն շահագրգռվա՞ծ են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու: Ես մեր կողմից կարող եմ ասել, որ միանշանակ այո: Եվ ես հույս ունեմ, որ այդպիսի հնարավորություն կա, և, եթե այդ հնարավորությունը կա, կօգտագործվի: Ես կարող եմ հաստատել մեր կառավարության անկեղծությունն այս հարցում: Ընդ որում, ես կարծում եմ, որ մեր կառավարությունն այս հարցում ամենևին էլ օրիգինալ չէ, որովհետև ՀՀ նախորդ բոլոր իշխանությունները այս դիրքորոշումն են ունեցել և անկեղծ են այդ դիրքորոշումն ունեցել»,- նշեց վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում: