Ադրբեջանում տեղի է ունեցել երկու հայ ռազմագերիների շինծու գործով դատավարության հերթական նիստը

Լուրեր

10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
Բոլորը

Ադրբեջանում այսօր շարունակվել է երկու հայ ռազմագերիներ Իշխան Աշոտի Սարգսյանի և Վլադիմիր Օթարի Ռաֆայելյանի շինծու քրգործով դատավարությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատավարությունը տեղի է ունեցել Բաքվի Սաբունչիի շրջանային դատարանի շենքում՝ Գանձակի ծանր հանցագործությունների գործերով դատարանի դատավոր Էլմին Ռուստամովի նախագահությամբ։ Նիստի ընթացքում ուսումնասիրվել են գործին առնչվող փաստաթղթեր։

Նշվում է, որ, իբր, Իշխան Սարգսյանի հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է տեսանյութ, որը նկարահանված է 2019 թվականին, և ըստ որի, իբր, որոշվել են Թովուզի շրջանի Աղբուլաղ գյուղի կոորդինատները։ Այս գյուղից 40 կմ հեռավորության վրա գտնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեհյան նավթամուղի կայանը։

Այս շինծու մեղադրանքից զատ՝ նշվում է, որ Իշխան Սարգսյանի հեռախոսում հայտնաբերվել են նաև լուսանկարներ Քարավաճառից՝ ականապատումից առաջ։ Այնուհետև հայտարարվել է, որ դատավարությունն ավարտվել է։ Դատախազը դատարանից ժամանակ է խնդրել ելույթի համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվել է փետրվարի 28-ին։

Նշենք, որ Բաքուն հայ գերիներին մեղադրում է ահաբեկչության մեջ։

Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել հունվարի 10-ին։ Նիստի ընթացքում ռազմագերի Իշխան Սարգսյանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, հայտարարել է, թե եղել են հատուկ նշանակության ջոկատի զինվորներ և հրաման են ստացել տարածքը հետախուզել, ականապատել ու փշալարերով պատել։ Բացի այդ, նա, իբր, նշել է, որ «հրամայվել է Տավուշյան մարտերի ժամանակ պայթեցնել Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը»։
Էմմա Չոբանյան