Ինչո՞ւ Արմեն Սարգսյանը հրաժարական տվեց․ հարցազրույց Բենիամին Պողոսյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
06.10.2026 | 19:00
Իրանը կխոչընդոտի «Թրամփի ուղուն», եթե ԱՄՆ-ն պարտադրի ՀՀ-ին՝ միանալ Թեհրանի դեմ պատժամիջոցներին. Արմեն Պետրոսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 18:49
Ֆրանսիան միջուկային մարտագլխիկ կրելու ունակությամբ նոր հրթիռ է փորձարկել
06.10.2026 | 18:42
Վահագն Խաչատուրյանն ու Կիպրոսի դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության խորացումը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Բենիամին Պողոսյանի հետ

-Պարո՛ն Պողոսյան, ինչո՞ւ հրաժարական տվեց նախագահ Արմեն Սարգսյանը։ Ընդհանրապես՝ Դուք ի՞նչ եք եզրակացրել նրա բացատրություններից։

-Ես կդժվարանամ ասել՝ ինչո՞ւ նախագահը հրաժարական տվեց, բայց ես կարող եմ գնահատական տալ, թե, իմ կարծիքով, ի՞նչ պատճառներով նա չէր կարող հրաժարական տալ։ Երբ նայում ենք նախագահի հայտարարությունը, իսկ ինքը իր հրաժականը հիմնավորում է նրանով, որ Սահմանադրության համաձայն՝ ինքը չի ունեցել լիազորություններ՝ գործընթացների վրա որևէ ազդեցություն ունենալու, և նաև այդ պատճառով իր ունեցած ռեսուրսները՝ թե՛ միջազգային տնտեսական, թե՛ միջազգային քաղաքական, չի կարողացել օգտագործել ի նպաստ Հայաստանի։ Կարելի է այսպես ասել՝ կրել է որոշակի պատասխանատվություն, սակայն չի ունեցել համապատասխան իրավունքներ՝ ինչ-որ քայլեր ձեռնարկելու համար։ Բայց խնդիրն այն է, որ այսպիսին էր իրավիճակը 2018 թվականի ապրիլից։

Եթե ճիշտ եմ հիշում՝ նախագահն ընտրվեց 2018-ի մարտի սկզբին, ապրիլի 9-ին ստանձնեց լիազորությունները։ Դրանից հետո տեղի ունեցան ապրիլ-մայիսյան հայտնի իրադարձությունները, սակայն ի սկզբանե պարզ էր, որ հանրապետության նախագահը գործող Սահմանադրությամբ գրեթե լիազորություններ չունի։ Հետևաբար, եթե հրաժարականի հիմնական կամ միակ պատճառն այն փաստարկներն են, որ պարոն Սարգսյանը բերում է իր հայտարարության մեջ, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ ինչո՞ւ նախագահը հրաժարական չէր տալիս, ասենք, 2018-ի դեկտեմբերին, 2019-ի ամռանը, 2020-ի հունվարին կամ, ծայրահեղ դեպքում, 2021 թվականի հուլիսին, երբ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի էին ունեցել, և քաղաքական դաշտը քիչ թե շատ կայունացել էր։

-Արմեն Սարգսյանը հիշեցրել է իր՝ նախագահ ընտրվելու շրջանը, ասում է՝ ընդունելով այդ կարևոր որոշումը՝ ինքը ելնում էր իրեն արված առաջարկությունից, ըստ որի՝ նախագահական նոր ինստիտուտն ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, Սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար: Որոշ ժամանակ անց տեղի ունեցան 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունները։ Ի՞նչ կարելի է եզրակացնել, որ Սերժ Սարգսյանը նրան խոստացել էր նոր գործիքներ տալ, սակայն եկավ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն ու լեզու չգտա՞ն։

-Թերևս, կարող ենք առնվազն գնահատել, որ, գուցե, Սերժ Սարգսյանն Արմեն Սարգսյանին երաշխիքներ էր տվել, որ ինքը կունենա գործելու ավելի լայն ազատություն, քան Սահմանադրությունն է նախատեսում։ Այսինքն՝ կունենա որոշակի դե ֆակտո լիազորություններ, որոնք, գուցե, իրավաբանորեն ամրագրված չեն, սակայն հատկապես նախագահի նշած հատվածներում, ավելի կոնկրետ՝ միջազգային տնտեսական հարաբերություններում ինքը կունենա որոշակի ազատություն։

Սա հավանական տարբերակ է, որովհետև երբ Արմեն Սարգսյանի թեկնածությունն առաջադրվեց դեռևս 2018-ի սկզբին, բոլորն էին ասում, որ սրա հիմնական նպատակը, եթե մեկ նախադասությամբ ասենք, Հայաստան ներդրումներ բերելն է՝ հաշվի առնելով Արմեն Սարգսյանի մեծ բիզնես կապերն արաբական աշխարհում, Եվրոպայում, Ռուսաստանում և այլուր։ Այսինքն՝ ի սկզբանե պարոն Սարգսյանն ընկալվում էր մարդ, որը համաձայն է և կարող է օգտագործել իր ներուժը և ռեսուրսները՝ հիմնականում Հայաստան ներդրումներ բերելու, խոշոր տնտեսական ծրագրեր իրականացնելու համար։

Նախագահի այս տեքստից կարելի է նաև ենթադրել, որ 2018-ի իշխանափոխությունից հետո, գուցե, նոր իշխանությունները ասել են, որ՝ կներեք, բայց եթե Ձեզ խոստումներ են տրվել, որ կկարողանաք գործել օրենքով սահմանված լիազորություններից դուրս, ապա մենք այդ խոստումները չենք տվել և առնվազն չենք համարում, որ պարտավոր ենք շարունակել կատարել այդ խոստումները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան