Ջո Բայդենը դիտարկում է հազարավոր զինվորականների Արևելյան Եվրոպա ուղարկելու հնարավորությունը․ NYT

Լուրեր

04.10.2026 | 22:31
Եղիշե Մելիքյանը և Իգոչուկվու Իվուն՝ Չեռնոգորիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 21:16
ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Կիևի ուղղությամբ հարվածների հետագա ուժեղացման մասին
04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՌԴ-ի հնարավոր ագրեսիայի պատճառով դիտարկում է Բալթյան երկրներում և Արևելյան Եվրոպայում ամերիկյան հազարավոր զինվորականների, ինչպես նաև նավեր և ինքնաթիռներ տեղակայելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է The New York Times-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյաներին։

Պարբերականի աղբյուրների տեղեկություններով՝ շաբաթ Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչները Բայդենին գործողությունների մի քանի տարբերակ են առաջարկել, այդ թվում՝ 1000-ից մինչև 5000 զինծառայողների Արևելյան Եվրոպայի երկրներ ուղարկելը՝ իրավիճակի վատթարացման դեպքում դրանց թվաքանակը տասնյակ անգամ ավելացնելու հնարավորությամբ։

Նախկին և ներկա զինվորականները նշել են, որ խոսքը կարող է գնալ ՀՕՊ ուժերի, հրետանու, ինժեներական զորքերի և նյութատեխնիկական ապահովման մարտիկների մասին։

Ըստ New York Times-ի աղբյուրների՝ Բայդենը կարող է այդ հարցով որոշում կայացնել արդեն այս շաբաթ։ Նրանց խոսքով՝ այս դեպքում զինվորականների մի մասը կտեղափոխվի ԱՄՆ-ից, մնացածը՝ Եվրոպայի այլ շրջաններից։ Առայժմ քննարկվող տարբերակներից ոչ մեկը չի նախատեսում զորք ուղարկել Ուկրաինա։

Վարչակազմի ներկայացուցիչները նաև կարծիք են հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կցանկանար խուսափել ԱՄՆ-ի նման քայլից։

Տաթև Ֆռանգյան