Թուրքիայի ՊՆ-ում խոսել են F-16-ի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին

Լուրեր

11.11.2026 | 15:01
Արսեն Գևորգյանի մահվան դեպքով ՔԿԾ-ն ժամանակագրություն է հրապարակել․ շտապօգնությունը խուց է մտել ժամը 08։13-ին
11.11.2026 | 15:01
Ուկրաինան մերժել է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի սահմանները փոխելու՝ ԱՄՆ-ի առաջարկը. The Telegraph
11.11.2026 | 14:50
Արսեն Գևորգյանին ոչ թե բժիշկ, այլ բուժակ է զննել, իսկ շտապօգնությունը ուշ է ժամանել․ Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:42
ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում ավարտվել են․ ԶԼՄ-ներ
11.11.2026 | 14:35
ԱՄՆ-ը մեղադրանք է առաջադրել երեք «իրանցի գործակալների»՝ բրիտանական RAF Fairford ավիաբազայում ահաբեկչական գործողություն նախապատրաստելու գործով
11.11.2026 | 14:27
ՖԻՖԱ-ի նախագահին կարող են հարցաքննության կանչել ԱՄՆ-ի Կոնգրես Դոնալդ Թրամփի հետ կապի համար
11.11.2026 | 14:18
Գանգատ է ունեցել, ինչո՞ւ հենց այդ պահին շտապօգնություն չեն կանչել․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 14:09
Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեի և Խերսոնի մարզերում երկու մարդ է զոհվել
11.11.2026 | 14:01
Նոյեմբերի 13-15-ին օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ նոյեմբերի 16-ին սպասվում են տեղումներ
11.11.2026 | 13:53
Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
11.11.2026 | 13:44
Պարոն Մարագոսը մանրամասն տեղեկացված է և գիտի՝ ինչ ենք ակնկալում․ Հարություն Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 13:35
Լիտվան, Լատվիան և Էստոնիան ԱԹՍ-ների պատճառով տագնապ են հայտարարել
11.11.2026 | 13:28
ԱԺ էթիկայի հանձնաժողովում Գեղամ Մանուկյանի հարցն է քննարկվում
11.11.2026 | 13:26
Աբու Դաբիում մեկնարկել է ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ուկրաինայի բանակցությունների երկրորդ օրը
11.11.2026 | 13:25
Տիկին նախարար, գո՞հ եք տեղի ունեցածից․ Մարիաննա Ղահրամանյանը՝ Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի և ԱՄՆ-ի բանակցությունները Վաշինգտոնում F-16 կործանիչների մատակարարման շուրջ դրական են անցել, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Ավելի վաղ CNN-Turk հեռուստաալիքը, հղում անելով իր ամերիկյան աղբյուրներին, հայտնել էր, որ ԱՄՆ-ը կարող է հավանություն տալ Սև ծովում ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ուժեղացնելու նպատակով F-16 կործանիչների գնմանը Թուրքիայի կողմից:

«Նոր F-16-ի մատակարարման և արդիականացման պաշտոնական հարցումներ են արվել: Դրանից հետո ԱՄՆ է մեկնել պատվիրակությունը, բանակցությունները դրական էին։ Մենք հստակ շարադրել ենք մեր դիրքորոշումը։ Բացատրել ենք, որ դա նույնպես կնպաստի ՆԱՏՕ-ի ուժեղացմանը։ Եթե Թուրքիան ուժեղ է, նա ուժեղ է ՆԱՏՕ-ում։ Թուրքիայի ուժը ՆԱՏՕ-ի ուժն է»,- Աքարի խոսքը մեջբերում է թուրքական Milliyet-ը։

ԱՄՆ-ն ավելի վաղ Թուրքիային պաշտոնական ծանուցում էր ուղարկել Անկարայի կողմից ռուսական C-400 ՀՕՊ համակարգերի գնման պատճառով վերջինիս F-35 նորագույն կործանիչների մատակարարումների ծրագրից հանելու մասին: ԱՄՆ-ը չեղարկել է F-35-ի վերաբերյալ համատեղ հուշագիրը, որը Թուրքիայի կողմից ստորագրվել է 2007 թվականի հունվարին՝ այն ստորագրելով F-35 նախագծի մնացած յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդեռլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի և Նորվեգիայի հետ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն իր երկրին առաջարկել է F-16 կործանիչներ գնել F-35-ի մատակարարումների ծրագրից հանվելուց հետո: