ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ. Մեր ներսում պատերազմը շարունակվում է, ժողովրդի հոգեվիճակը չի կայունացել. Արտավազդ Բայաթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

25.10.2026 | 15:31
ՏԻՄ ընտրություններ․ որտեղ է գրանցվել ամենաբարձր և ամենացածր մասնակցությունը
25.10.2026 | 15:19
«Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 15:13
3 քաղաքացու ուղղորդել ենք անձնագրային, ցուցակում անուն չկար. Իջևանի 38/23 տեղամասի նախագահ
25.10.2026 | 15:02
«Ականատես»․ 233 ընտրատեղամասից 75-ում արձանագրվել է 117 խնդիր և հնարավոր ընտրախախտում
25.10.2026 | 14:52
Ինչ խախտումներ են արձանագրվել ՏԻՄ ընտրությունների ընթացքում. «Անկախ դիտորդ»-ի ասուլիսը. ՈւՂԻՂ
25.10.2026 | 14:27
Երևան-Գորիս երթուղով անվճար ուղևորափոխադրումների հետ միաժամանակ քաղաքական քարոզչության վերաբերյալ ահազանգ․ «Ականատես» դիտորդական առաքելություն
25.10.2026 | 14:04
Սևանա լճի էկոհամակարգի պահպանության ծրագրին կտրամադրվի 1,4 մլն դոլարի դրամաշնորհ
25.10.2026 | 13:53
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
25.10.2026 | 13:21
ՀՀ-ում աշխատատեղերի խնդիր չկա. տաջիկներ, հնդիկներ, պարսիկներ են աշխատում. Ստեփանավանում ՔՊ-ի թեկնածու. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:11
Գյուղատնտեսությամբ զբաղվելով եմ մեքենաս գնել. Արայիկ Ներսիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:07
ՏԻՄ ընտրությունները Իջևանում․ ինչ իրավիճակ է 38/22 ընտրատեղամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.10.2026 | 13:01
Կենսաբազմազանության պահպանությունը պետք է նոր հնարավորություններ ստեղծի կայուն տնտեսական աճի համար. Միրզոյան
25.10.2026 | 12:52
Աշխարհի առաջնութուն. Անհաջող օր հայ ըմբիշների համար
25.10.2026 | 12:51
Ընտրությունների ընթացքը Գյուլագարակում. ՈՒՂԻՂ
25.10.2026 | 12:45
ԿԸՀ-ն ներկայացրել է 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները
Բոլորը

«Պատերազմից հետո մեր ժողովրդի հոգեվիճակը վերականգնելու, կայունացնելու ուղղությամբ ոչինչ չի արվում, փոխարենը նրան սնում են բացասական իմպուլսներով: Մինչև հանրությունը չխաղաղվի, չի կարող պարզորոշ դատողություններ անել իր հետ կատարվածի վերաբերյալ: Մեր ներսում պատերազմը շարունակվում է, մինչդեռ հարկավոր էր բալանսի մեջ մնալ»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում երգիչ, երգահան Արտավազդ Բայաթյանը:

Նա անդրադառնում է նաև այսօրվա իշխանության և ընդդիմության ներկայացուցիչների վարքագծին խորհրդարանում և կառավարությունում.

«Պատգամավորները ցույց են տալիս մարդկային ամենաստորին որակներ, մեկը մյուսի խոսքի տակ չի ուզում մնալ: Ունենք անհետաքրքիր, անհեռանկարային պառլամենտ: Պատգամավորներ կան` նայում ես ու մտածում` էս ո՞վ ա, որտեղի՞ց ծլեց: «Գրպանային» մարդիկ կան, որոնք կարող են ամեն վայրկյան դուրս գալ ու դառնալ պատգամավոր»,- ասում է երգահանը:

Նա խոսում է նաև արտաքին քաղաքական հարցերի շուրջ, մասնավորապես` իշխանության կողմից հնչեցվող այն հայտարարության, ըստ որի`1 Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների հասնել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը.

«Ցանկացած երկիր պետք է լուծի իր հարցերը հարևանների հետ, խռով մնալը, չձգտելը ստեղծել հարաբերություններ` սխալ է, նույնիսկ եթե կան պատմական խնդիրներ, որոնք հարկավոր է լուծել: Կոնտակտը խրախուսելի է, այլապես թշնամությունը կարող է անբուժելի դառնալ, բայց կան հարցեր, որոնց շուրջ բանակցել ընդհանրապես պետք չէ, օրինակ` Հայոց ցեղասպանության հարցը: Իսկ ընդհանուր առմամբ ես շատ լավատես ու ոգևորված չեմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, քանի որ այդ հարաբերություններում միջնորդ կա` Ռուսաստանը, որն ուզում է կարգավորման` իրեն ձեռնտու տարբերակին հասնել»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան