ՀՀ դատախազությունում կուսումնասիրվեն Ն. Փաշինյանի վերաբերյալ 2010 թ. կայացված դատական ակտերը

Լուրեր

24.10.2026 | 12:06
Մալխաս Ամոյանը սենսացիոն պարտություն կրեց աշխարհի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 11:55
Վթարային ջրանջատում Կապանում
24.10.2026 | 11:33
Ծառուկյանի էժան գնով ձեռք բերված հողերը ճանաչվել են իրեղեն ապացույց
24.10.2026 | 11:16
Ռոնալդուն մոտենում է 1000-րդ գոլին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:51
Արման Ծառուկյանը նվաճել է RAF-ի չեմպիոնական գոտին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ
24.10.2026 | 10:22
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 10:11
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
Բոլորը

Օրեր առաջ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել էր «Փաշինյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռը` 2008թ –ի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների վերաբերյալ։ Դատարանն արձանագրել էր, որ խախտվել են Փաշինյանի` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված խաղաղ հավաքների ազատության, խոսքի ազատության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքները։ Փաշինյանն իր հայցադիմումում դրամական փոխհատուցման պահանջ չէր ներկայացրել ՀՀ-ին:

Factor.am-ն այս առիթով մեկնաբանություն  խնդրեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանից։  «Առաջիկայում ՄԻԵԴ որոշման լույսի ներքո ՀՀ դատախազությունում կուսումնասիրվեն Ն. Փաշինյանի վերաբերյալ 2010 թ. կայացված դատական ակտերը և կնախաձեռնվի նրա խախտված իրավունքների վերականգնման նպատակով դրանք բեկանելու և փոփոխելու դատական բողոքարկման գործընթաց»,-ասաց Աբրահամյանը։

Հիշեցնենք՝ 2020 թվականի մայիս ամսին բավարարելով ՀՀ գլխավոր դատախազի բողոքները՝ Վճռաբեկ դատարանն արդարացրել էր Մարտի 1-ի գործով դատապարտված Արմեն Ավագյանին, Մասիս Այվազյանին, Կարեն Թարխանյանին, Դավիթ Աղայանին, Վարդգես Գասպարիին, Վարդան Ջհանգիրյանին, Արման Շահինյանին, Դավիթ Մաթևոսյանին, Խաչիկ Գասպարյանին և Սամվել Հարությունյանին։ Եվս մեկ դատապարտյալի՝ Արամ Բարեղամյանի վերաբերյալ գործով Վճռաբեկ դատարանը մասնակի էր բավարարել բողոքը՝ որոշելով բեկանել դատավճիռը և քրեական գործն ուղարկել Ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության:

Օրինական ուժի մեջ մտած այդ դատավճիռների դեմ դատախազությունը բողոք էր ներկայացրել նոր հանգամանքի և արդարադատության բուն էությունը խաթարող հիմնարար իրավունքների խախտման հիմքով։

Ռոզա Վարդանյան